ԳԵՎՈՐԳ ՏԻԳՐԱՆՈՎ

Երաժշտագետ

25 մարտ, 1908 - 5 փետրվար, 1991

Գևորգ Տիգրանյանց

Ծնվել է Պետերբուրգում: 1934թ. ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի պատմատեսական ֆակուլտետը, 1937թ.՝ ասպիրանտուրան: Սովորել է Բ.Ասաֆևի, Ս.Գինզբուրգի, Ռ.Գրուբերի մոտ: 1935-41թթ և 1946թ-ից երաժշտության պատմություն է դասավանդել Լենինգրադի կոնսերվատորիայում (1947-ից՝ պրոֆեսոր), 1940թ-ից՝ նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հեղինակել է արտասահմանյան, ռուսական և հայ երաժշտությանը նվիրված աշխատություններ, որոնց թվում է «Հայ երաժշտական թատրոնը» ուսումնասիրությունը (հ. 1-4, 1956-88թթ, ռուսերեն, ՀՀ Պետական մրցանակ, 1979թ.): Կազմել և խմբագրել է մի շարք ժողովածուներ (ռուսերեն)՝ Բ.Ասաֆևի «Ակնարկներ Հայաստանի մասին» (1958թ.), «Ալեքսանդր Աֆանասևի Սպենդիարով» (1959թ., 1971թ.), «Արամ Խաչատրյանի բալետները» (1960թ., 1974թ.), «Կ.Ս.Սարաջև. Հոդվածներ, հուշեր» (1962թ.), «Լենինգրադի կոնսերվատորիան հուշերում» (1962թ.), «Հայաստանի օպերան և բալետը» (1966թ.), «Սովետական սիմֆոնիան 50 տարում» (1967թ.), «Հայկական երաժշտական թատրոնի 100 տարին» (1968թ.) և այլն: Եղել է արվեստագիտության դոկտոր (1947թ.): 1945թ. արժանացել է Հայաստանի, 1979թ.՝ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Սանկտ Պետերբուրգում, թաղված է տեղի հայկական գերեզմանատանը: