
Մերզա Գյուլա
Հայագետ

Զարզանդ Դարյան
Արձակագիր, դրամատուրգ

Էդուարդ Սարապյան
Ճարտարապետ

Վաչե Նալբանդյան
Գրականագետ

Լևոն Բոյաջյան
Արձակագիր, թարգմանիչ, դերասան

Ալլա Տեր-Հակոբյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Ռաիսա Մկրտչյան
Երգչուհի

Մարգարիտ Խաչիկյան
Լեզվաբան

Լևոն Մկրտչյան
Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Ավագ Եփրեմյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Մկրտչյան
Թարգմանիչ

Սուրեն Աբրահամյան
Գրականագետ

Արմեն Մարտիրոսյան
Կոմպոզիտոր

Նաիրա Պետրոսյան
Աճպարար, բեմադրիչ, կենդանավարժ

Տաթևիկ Մելքոնյան
Դերասանուհի

Լուսինե Խաչատրյան
Դաշնակահար
ԷՄԱՆՈՒԵԼ ՃԳՆԱՎՈՐՅԱՆ

Ծնվել է 1995թ. ապրիլի 22-ին, Վիեննայում: Դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի որդին է: Ջութակ նվագել է 5 տարեկան հասակից: 7 տարեկանում ունեցել է առաջին հանրային համերգը, երկու տարի հետո՝ մենահամերգ, որից հետո արժանացել է Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի կրթաթոշակի: Համերգով հանդես է եկել Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան համերգասրահում և Մոսկվայի պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Սովորել է Վիեննայի համալսարանի երաժշտության և կատարողական արվեստի բաժնում, եղել է Գերհարդ Շուլցի աշակերտը: Նրա ուսուցիչներից են եղել նաև Պետրոս Հայկազյանը, Արտաշես Մկրտչյանը, Արկադի Վինոկուրովը: 2014թ. ավարտել է Վիեննայի «Sacred Heart» վարժարանը: Արժանացել է մի շարք երաժշտական մրցանակների՝ Դասական երաժշտության պատանի երաժիշտների «Եվրատեսիլ» մրցույթի «Լավագույն դասական կատարող» 2-րդ մրցանակ (2012թ.), Յոհաննես Բրամս միջազգային մրցույթի մրցանակակիր, Վիեննայի Երիտասարդական երաժշտական մրցանակաբաշխության մրցանակ (2012-13թթ), «Stefanie Hohl» ջութակի մրցույթի 1-ին մրցանակ (2013թ.), «Ֆրից Կրայսլեր» երաժշտական մրցանակաբաշխության 3-րդ մրցանակ (2014թ.), «Casinos Austria Rising Star Award» (2014թ.), Յան Սիբելիուսի անվան ջութակահարների միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ (2015թ.): Բնակվում է Վիեննայում: