
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԱՐՇԱԿ ՊԵՆԿԼՅԱՆ

30 հունիս, 1876 - 10 ապրիլ, 1923
Արշակ Խաչատրյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Բեմ է բարձրացել 1882թ., Կ.Պոլսում: 1898-99թթ աշխատել է Բուլղարիայում, Ռումինիայում՝ ներկայացնելով թուրքական ժողովրդական թատերախաղեր։ Եղել է Վառնայի «Վեսելո» թատերախմբի ղեկավարներից, կատարել դրամատիկական դերեր։ 1906թ. մեկնել է Եգիպտոս, Կահիրեում ցուցադրել « Լեբլեբիջին»: Վայելել է Սերովբե Պենկլյանի հովանավորությունը և Արշակին շփոթել են վերջինիս հետ, ով 1880-ական թվականներին մեծ հաջողություն էր ունեցել այդտեղ: Այդ տարիներից էլ կոչել են Պենկլյան: 1909թ. սահմանադրությունից հետո խաղացել է Կ.Պոլսում, հիմնականում թուրքական և թուրքերենի թարգմանված օպերետներում՝ «Փեմբե գըզ», Ֆ.Հերվեի «Մադմուազել Նիտուշ» և այլն: Խաղացանկում մեծ տեղ են գրավել Տ.Չուխաճյանի «Արիֆ», «Քյոսե Քեհյա», Ե.Օտյանի և Մ.Կյուրճյանի «Չարշըլը Արթին աղա» (թարգմ.՝ Արշակ Ուզումճյանի) օպերետները: Նրա ռեժիսորական և դերասանական (Հոր–հոր աղա) վարպետության գլուխգործոցը «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»-ն է: Իր ղեկավարած խմբերով հանդես է եկել Թուրքիայում, Բուլղարիայում, Եգիպտոսում, Հունաստանում, ինչպես և Լոնդոնում, Փարիզում: Մահացել է Կոստանդնուպոլսում: