ԶԱՐԵՀ ՍԱՀԱԿՅԱՆՑ

Ջութակահար, դիրիժոր

11 նոյեմբեր, 1933 - 6 հունվար, 1986

Ծնվել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: 1958թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը, 1982թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական բաժինը: Սովորել է ճանաչված մանկավարժներ Կ.Դոմբաևի և Յ.Յանկելևիչի դասարաններում: 1957-58թթ եղել է Մոսկվայի կամերային նվագախմբի ջութակահար: 1958թ. վերադարձել է Հայաստան և 1960-63թթ ստանձնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերի պաշտոնը: 1962-75թթ եղել է իր հինադրած Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: Նպաստել է Հայաստանում կամերային երաժշտության տարածմանը: Մշակել է Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի ստեղծագործությունները: 1962-86թթ դասավանդել է Երևանի (1983թ-ից՝ պրոֆեսոր), 1975-77թթ՝ Կահիրեի կոնսերվատորիաներում: Կամերային նվագախմբի համար մի շարք մշակումներ և փոխադրումներ է կատարել, և հատկապես արժեքավոր են Վազգեն Առաջին կաթողիկոսի ցանկությանբ իրագործված պատարագի չորս հատվածի մշակումները: 1960թ. դարձել է անդրկովկասյան մրցույթի դափնեկիր, 1970թ.՝ ՀՀ Պետական մրցանակակիր: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի, 1973թ.՝ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: ՀՀ Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցներից մեկը անվանակոչվել է նրա անունով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար