Արսեն Բագրատունի

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, փիլիսոփա, թարգմանիչ

Միքայել Միրզայան

Կոմ­պո­զի­տոր, դիրիժոր

Սուրեն Սաֆարյան

Գեղանկարիչ

Կարպիս Սուրենյան

Արձակագիր, թարգմանիչ

Մարկ Պետրոսյան

Ռեժիսոր, երաժշտագետ

Ալեք Խաչունց

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռոբերտ Ղահրամանյան

Արձակագիր, բանահավաք

Անահիտ Թոփչյան

Դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Սերժ Թանկյան

Երգահան, երգիչ

Վարդան Առաքելյան

Բաս-կիթառահար

Աստղիկ Ավետիսյան

Լրագրող, հաղորդավար

Արսեն Գևորգյան

Դերասան, երգիչ

Հայվեյ

Ջազ խումբ

 

 

 

 

ՆԱՆՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Բանաստեղծ, մանկագիր

25 հունիս, 1931 - 3 նոյեմբեր, 1999

Ծնվել է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում: 1958թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Նույն թվականին հրատարակվել է բանաստեղծի «Իմ գարունը» բնաստեղծությունների ժողովածուն, այնուհետև, մեկը մյուսին հաջորդել են նոր բանաստեղծությունների ժողովածուներ` «Խոյանքներ» (1960թ.), «Կապույտ կրակներ» (1963թ.), «Արև իմ, սեր իմ» (1967թ.), «Քարե քնքշանք» (1971թ.), «Կարոտի աշխարհ» (1975թ.), «Լեռանաստղեր» (1980թ.), «Թափանցող տարիներ» (1984թ.), «Թևավոր նժույգներ» (1986թ.): 1986թ. Մոսկվայում ռուսերենով լույս է տեսել նրա «Կարոտի աշխարհ» ժողովածուն: Հայերեն է թարգմանել Շիլլերի և Հայնեի ստեղծագործությունները, իսկ ռուսերենից թարգմանել է մի շարք բանաստեղծական ժողովածուներ: Ստեղծագործություններ է գրել նաև փոքրիկերի համար` «Քուչիկն ու փուչիկը» (1959թ.), «Հուշարարն ու Ազատը» (1964թ.), «Շտապ օգնություն» (1968թ.), «Արևի բանալին» (1972թ.), «Ճուտիկների մանկապարտեզ» (1978թ.): Հեղինակել է բազմաթիվ գրական պարոդիաներ, էպիգրամներ, կալամբուրներ, ֆելիետոններ: Նրա ստեղծագործությունները աչքի են ընկնում արդիականությամբ և բանաստեղծական ձևերի թարմությամբ: Երկար տարիներ աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսում` որպես բաժնի խմբագիր: Նրա ստեղծություններից շատերը վերածվել են երգերի: Համագործակցել է կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանի («Դինգ-դոնգ», «Նոր տարվա հանդես», «Եղևնին»,«Օրորոցային», «Երկու կռունկ» և այլն), Արեգ Լուսինյանի («Երաժշտական այբբենարան» երգաշար) հետ: Հեղինակել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Հեքիաթն է կանչում» հաղորդման երգի բառերը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, ռումիներեն և այլ լեզուներով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար