Միքայել Պատկանյան

Դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ

Գուսան Ջիվանի

Աշուղ, երգիչ

Իսկուհի Մինաս

Արձակագիր, բանաստեղծ

Դանիել Դզնունի

Արվեստաբան

Լուիզա Ասլանյան

Արձակագիր, պետական գործիչ

Դանիել Գևորգյան

Բանաստեղծ, արձակագիր

Կառլեն Նուրիջանյան

Քանդակագործ

Գևորգ Քրիստինյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Ֆրիդ Սողոյան

Քանդակագործ

Նարե Համբարձումյան

Հաղորդավար, երգչուհի

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Բեմադրիչ

16 օգոստոս, 1910 - 24 հունվար, 1982

Ծնվել է Ելիզավետպոլի նահանգի Բանանց գյուղում: 1934-38թթ սովորել է Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտում: 1928-34թթ եղել է Բաքվի հայկական թատրոնի դերասան և ռեժիսորի օգնական, 1938-49թթ` գլխավոր ռեժիսոր, 1951-53թթ` Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ռեժիսոր, 1953-60թթ` Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական, 1979-81թթ` Ստեփանակերտի հայկական թատրոնների գլխավոր ռեժիսորը: 1960-79թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1968թ-ից` պրոֆեսոր): Թատրոնում բեմադրել է մի շարք պիեսներ` Ա.Գուլակյանի «Արշալույսին», Ա.Բարսեղյանի «Կամո», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», Մուրացանի «Ռուզան», Վ.Վաղարշյանի «Օղակում», «Ֆրիկ», Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան», Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», Ա.Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա», Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ», Մ.Գորկու «Վասսա Ժելեզնովա», Ն.Զարյանի «Փորձադաշտ» և այլն: Արժանացել է մի շարք պարգևների, մրցանակների, 1940թ.` Ադրբեջանի, 1960թ.` Հայաստանի, 1967թ.` Դաղստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: