Լևոն Գրիգորյան

Թավջութակահար

Անժելիկա Հարությունյան

Օպերային երգչուհի

Դմիտրի Կեսայանց

Կինոռեժիսոր

Հրաչյա Բայրամյան

Գրականագետ, թարգմանիչ

Էմմա Նահապետյան

Բալետի արտիստ, պարուսույց

Ռուբեն Արուտչյան

Գեղանկարիչ

Արա Դինքջյան

Ուդահար

Նարինե Կռոյան

Արձակագիր

Արեգ Նազարյան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Աննա Վեքիլյան

Բալետի արտիստ

Նոննա Գրիգորյան

Դերասանուհի

Հասմիկ Հարությունյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՍԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ

Երգիչ

Սարիբեկ Սարգսյան

Ծնվել է 1981թ. մարտի 19-ին, Արցախի Հադրութ քաղաքում: Նախնական երաժշտական կրթությունն ստացել է տեղի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: 2002թ. ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը` Սվետլանա Աղաջանյանի դասարանը, 2007թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը` Սվետլանա Կոլոսարյանի դասարանը, 2008թ.` ասպիրանտուրան: Դարձել է «Ռուսաստանի սիրված երգեր» ռուսական երգի հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր, «Վերածնունդ» 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դիպլոմակիր, «Վիկտորիա 2014» 3-րդ վոկալ միջազգային մրցույթի «Գրան Պրի» մրցանակակիր (Լեհաստան), «Աբանիկո 2015» իսպանական երգի ու պարի 4-րդ  միջազգային մրցույթի «Գրան Պրի» մրցանակակիր (Բուլղարիա), «Խորուս Ինսայդ Քրոաթիա 2015» 19-րդ միջազգային մրցույթ-փառատոնի «Գրան Պրի» մրցանակակիր ու ոսկե մեդալակիր (Խորվաթիա), «Կաունաս տալենտ 2015» երիտասարդ տաղանդների 15-րդ միջազգային վոկալ մրցույթի «Կլասիկա» անվանակարգի հաղթող (Լիտվա), «Գրան ֆիեստա 2016» արվեստի միջազգային մրցույթի «Առաջին տեղ» և «Գրան Պրի» մրցանակակիր (Իսպանիա): Արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության  հավաստագրերի` «Իմ Հայաստան» և «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոներին մասնակցելու համար: Որպես մենակատար համագործակցել է Շուշիի «Վարանդա», Արցախի պետական «Մռակած» կամերային և «Վարարակն» ակադեմիական երգչախմբերի, ինչպես նաև, Արցախի կամերային նվագախմբի հետ: Մասնակցել է մի շարք համերգների և ունեցել մենահամերգներ ` Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, Լեհաստանում, Իտալիայում, Խորվաթիայում, ԱՄՆ-ում, Արաբական Էմիրություններում, Չինաստանում և այլուր: Կատարել է Գ.Ֆոռեյի «Ռեքվիեմ»-ի մեներգը: Ակադեմիական ելույթներին զուգահեռ համերգային գործունեություն է ծավալում նաև էստրադային ժանրում: 2012թ. լույս է տեսել երգչի անդրանիկ «Կարոտ» ձայնասկավառակը:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար