Լևոն Սարգսյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ռուբեն Գրիգորյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Ստեփան Շաքարյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գառնիկ Արազյան

Կինոռեժիսոր, դերասան

Ներսես Խառատյան

Բանաստեղծ, արձակագիր

Անետա Երզնկյան

Կինոքննադատ

Արմեն Գևորգյան

Գեղանկարիչ

Նունե Թումանյան

Քանդակագործ

Աննա Մայիլյան

Երգչուհի

Վերոնիկա Սարոյան

Դերասանուհի

Ջիվան Գասպարյան

Դուդուկահար

Մանուկ Ղազարյան

Դաշնակահար

Նարեկ Հախնազարյան

Թավջութակահար

 

 

 

 

ԳՈՒՐԳԵՆ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է 1934թ. օգոստոսի 14-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1959թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը: 1959-62թթ եղել է Հայպետնախագիծ  ինստիտուտի ավագ ճարտարապետ, 1962-64թթ` Գյումրիի գլխավոր ճարտարապետը,  1964-67թթ`  Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը: 1982-90թթ զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը: 2001-09թթ եղել է Երևաննախագիծ ՓԲԸ գործադիր տնօրենը: Դասավանդել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում (պրոֆեսոր): Համահեղինակել է մի շարք հայտնի շինություններ, որոնց շարքում են` Գյումրու օդանավակայանը, Երևանի «Հրազդան» մարզադաշտը, Մարզահամերգային համալիրը, սեյսմիկ կայանը և այլն: 1963թ-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական ԳԱ օտարերկրյա անդամ, Հայաստանի ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս: Դարձել է ՀՀ (1979թ.) և ԽՍՀՄ (1987թ.) Պետական մրցանակների դափնեկիր: Դարձել է նաև ԽՍՀՄ բազմակի չեմպիոն սուսերամարտի ոլորտում, Խորհրդային Միության սպորտի վարպետ: 2014թ. պարգևատրվել է Հայնախագիծ ինստիտուտի պատվոգրով, Հայաստանի շինարարների, ճարտարապետների միությունների և Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի պատվոգրով և բուհի ոսկե հուշամեդալով: Արժանացել է մի շարք մրցանակների, պետական պարգևների, ՀՀ «Անանիա Շիրակացի» մրցանակի, 1983թ.՝ Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար