Ստեփան Զելինսկի

Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ազատ Գասպարյան

Դերասան, ասմունքող

Մարիամ Գրիգորյան

Դերասանուհի

Փոլ Կարմիրյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՀԱԿՈԲ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Գեղանկարիչ

22 հուլիս, 1931 - 14 հուլիս, 2022

Ծնվել է Հայաստանի Զորաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): 1956թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Երկու տարի Լենինականում (այժմ` Գյումրի) զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: 1965թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: 1971թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1968թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների` Փարիզ (1977թ.), Լիսաբոն (1979թ.), Հունաստան (1997թ.) և այլն: Ստեղծագործել է գեղանկարչության («Խնձորեսկի ճանապարհին» (1977թ.), «Աղբյուր» (1992թ.) նկարաշար, «Բարի լույս, հայեր» (2001թ.), «Արենի գյուղը» (2002թ.), «Երեկոն Շիրակ աշխարհում» (2004թ.) և գրաֆիկայի («Հայկական երգ», (1998թ.), «Վիկտոր Օհանջանյան» (2001թ.), «Տորք Անգեղ» (2003թ.) բնագավառներում: Գործերին բնորոշ են ինքնատիպ արտահայտչամիջոցները, կապտամանուշակագույնի և վարդագույնի մեղմ զուգորդումներով գունային կոլորիտը: Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում և այլուր: Մահացել է Երևանում: