Ստեփան Զելինսկի

Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ազատ Գասպարյան

Դերասան, ասմունքող

Մարիամ Գրիգորյան

Դերասանուհի

Փոլ Կարմիրյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՎԱՀԱՆ ԽՈՐԵՆՅԱՆ

Գեղանկարիչ

22 հուլիս, 1928 - 23 հունիս, 2003

Ծնվել է Թիֆլիսում: 1944-48թթ սովորել է Թիֆլիսի նկարչական ուսումնարանում, 1948-49թթ` Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում: 1954թ. ավարտել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծել է դասական գեղանկարչության ավանդույթներն ու ժամանակի թարմ արտահայտչաձևերը միավորող մեծածավալ և բազմաֆիգուր կոմպոզիցիաներ` «Կարմիր առավոտ» (1954թ., ՀԱՊ), հայ պատմիչների, կրոնական և մշակութային գործիչների շարք (1996թ., Նյու Յորքի Սբ. Վարդան եկեղեցում), «Վարդանանք» (2002թ.) և այլն: Հեղինակել է դիմանկարներ` «Անահիտ» (1973թ.), բնանկարներ` «Աշտարակ: Շաղվերտի ուռենիները» (1982թ.), «Գարուն» (1963թ., ՀԱՊ) և այլն: 1957թ. դարձել է Մոսկվայի միջազգային երիտասարդական, 1959թ.` Ավստրիայի 7-րդ երիտասարդական փառատոների դափնեկիր: Մահացել է ՀՀ Աշտարակ քաղաքում: