ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Քանդակագործ

12 օգոստոս, 1926 - 7 հունիս, 2002

Ծնվել է ՀՀ Արմավիր մարզի Սարդարապատ գյուղում: 1961թ. ավարտել է Երևանի գեղարվեստական ինքնագործունեության արվեստի համալսարանը: Հեղինակել է Ալեքսանդր Սուվորովի (1954թ., մարմար, Ժամանակակից արվեստի թանգարան), Ալեքսանդր Պուշկինի հարթաքանդակները (1954թ., մարմար, Ժամանակակից արվեստի թանգարան), «Հայ գրականության դասականներ» (1957թ., ֆելզիտ, Հայաստանի երիտասարդական 1-ին փառատոնի ոսկե մեդալ, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան), «Հայ կոմպոզիտորներ» (1961թ., ֆելզիտ, Ժամանակակից արվեստի թանգարան), «Ամպրոպից փախչող եղնիկներ» սկուտեղ (1958թ., մարմար, Լենինգրադի ազգագրական թանգարան), «Սայաթ-Նովա» խճանկար (1963թ., գունավոր քարեր, Սբ. Էջմիածին Վեհարան), Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանները Կալեր (1965թ.) և Ներքին Մազրա (1967թ.) գյուղերում (երկուսն էլ` բազալտ, ՀՀ Սյունիքի մարզում): Մահացել է Երևանում: