
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ

16 դեկտեմբեր, 1863 - 13 դեկտեմբեր, 1940
Ծնվել է Շուշիում: 1872-84թթ սովորել է Շուշիի թեմական դպրոցում, ռուսական ռեալական ուսումնարանում, 1886-90թթ` Մարսելի նկարչական ստուդիայում, 1897-1900թթ` Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում: 1900թ. Շուշիում ստեղծել է հոր և մոր դիմանկարները: 1902-04թթ աշխատել է Բաքվում, ապա տեղափոխվել Դոնի Ռոստով, որտեղ մինչ 1921թ. ստեղծագործել և նկարչություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում ու պետական նկարչական ստուդիայում: Այդ շրջանի նրա լավագույն գործերից են` «Նկարչի քրոջ աղջիկը», «Մարուսյան», «Ս.Ե.Էքմեքչյանի դիմանկարը», «Ինքնանկար», «Մտորումներ», «Տիկին Խաչատրյանի դիմանկարը», «Երեխայի գլուխը», «Գլխարկով տղան», «Տղայի դիմանկարը»: Ստեղծել է նաև բազմաթիվ բնանկարներ` «Տեսարան Ղարաբաղից», «Կտուրներ. Դոնի Նախիջևան» և այլն: 1921թ. տեղափոխվել է Երևան: 1922-29թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան): Վերջին շրջանի լավագույն գործերից են` «Նկարչի կինը», «Վասիլը», «Նկարչի քույրը», «Գրող Էմին Տեր-Գրիգորյանը», «Ղարաբաղցի կինը», «Կոմպոզիտոր Անուշավան Տեր-Ղևոնդյանը», «Կարմիր բանակայինը», «Դերասանուհի Ե.Վ.Բարոնկինայի դիմանկարը», «Բլանշը» և այլ դիմանկարներ: 1938թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: