Սիմոն Ճուլարտյան

Բանահավաք, բանասեր

Հովսեփ Աթաբեկյանց

Հրապարակախոս, թարգմանիչ, գյուղատնտես

Ալեքսանդր Սպենդիարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Տիգրան Խրլոպյան

Մշակութային գործիչ, արձակագիր

Արշալույս Գույումջյան

Դերասանուհի, մշակութային գործիչ

Արմեն Գուլակյան

Բեմադրիչ, դրամատուրգ

Մարիամ Ասլամազյան

Գեղանկարչուհի

Առլեն Ֆրենսիս

Դերասանուհի

Գուրգեն Հովնան

Գրականագետ

Անջելո Էֆրիկյան

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Աիդա Դումանյան

Օպերային երգչուհի

Վահե Ահարոնյան

Դաշնակահար

Սուսաննա Կարապետյան

Երգահան, քանոնահար

Ռուբեն Եսայան

Քանդակագործ

Հովհաննես Զատիկյան

Արձակագիր, պատմաբան

Անահիտ Ֆլջյան

Արվեստաբան

Արարատ Սարգսյան

Գեղանկարիչ

Ալբինա Համբարձումյան

Երգահան, երաժիշտ

 

 

 

 

ՍԱՐԳԻՍ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Գեղանկարիչ

9 օգոստոս, 1886 - 4 մարտ, 1947

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում: Սովորել է Կարինի Սանասարյան վարժարանում, 1908-11թթ` Հռոմի գեղարվեստի ինստիտուտում, 1912-14թթ` Փարիզի դեկորատիվ արվեստների դպրոցում: 1915թ. Հայոց Մեծ եղեռնի արհավիրքներից փրկվելով` անցել է Անդրկովկաս, ականատես է եղել մայր ժողովրդի ողբերգությանը, որը դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեման: Հովհաննես Թումանյանը, Անդրանիկը և ուրիշներ նրան անվանել են «Հայոց վշտի երգիչ»: 1917թ-ից անդամակցել է Թիֆլիսի Հայ արվեստագետների միությանը: Եղել է Սովետական Հայաստանի առաջին փոստանիշերի հեղինակը: 1920-ական թվականների 1-ին կեսի գործերը մեծ մասամբ նվիրված են Հայաստանի բնությանը, տոնախմբություններին, գաղթականությանը` «Արարատը Երևանից», «Գաղթական կանայք», «Ճաշի բաժանումը», «Բամբակահավաքը Արարատյան դաշտում», «Հայ որբերն անապատում», «Հայ գաղթականներ», «Վարագա վանքի տոնը», «Սևանա կղզու եկեղեցիները»: Տոնախմբությունները պատկերված են գունագեղ և շարժումով լի, ուր հմտորեն զուգորդված են ազգային տարազների, ճարտարապետական հուշարձանի հնագիտական և գեղանկարչական արժեքները: Նկարիչը ձգտել է դասական, մասնավորապես իտալական արվեստի սկզբունքները համադրել իմպրեսիոնիստական գեղագիտական ըմբըռնումներին, հատկապես` լրացուցիչ գույնի և լույսի դերի հարցում: 1924թ. Վիեննայամ հրատարակել է «Արմենիա» ալբոմը: Եղել է իտալական ինտերնացիոնալ արվեստագետների և Վիեննայի գեղարվեստագետների միության անդամ, «Անի» հայ արվեստագետների ընկերության հիմնադիր անդամներից և քարտուղարը: Այս շրջանում նրա ստեղծագործության մեջ գերիշխող է դարձել դիմանկարը` «Վավան սեղանի մոտ», Քելեկյանի դիմանկարը և այլն: 1931թ. Իրանի կառավարության հրավերով մեկնել է Սպահան` վերականգնելու Սեֆյան շրջանի որմնանկարները, միաժամանակ կատարել պատճենահանումներ, որոնք ցուցադրել է Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում: 1934թ. հիմնադրել է Նոր Ջուղայի հայկական արվեստի թանգարանը: 1937թ. առաջինն է ձեռնամուխ եղել Հնդկաստանի և Ցեյլոնի 6-12-րդ դարերի վիմափոր տաճարների` արվեստագիտությանն անհայտ, անմատչելի որմնանկարների պատճենահանմանը: 1942թ. հնդկական և ցեյլոնյան որմնանկարների պատճենները ցուցադրվել են Լուվրում և Ամերիկայի բազմաթիվ քաղաքներում: Հնդկական մշակույթի այդ մեծարժեք գործերը նրա շնորհիվ հայտնություն եղան և հարստացրին համաշխարհային արվեստի գանձարանը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կոստանդնուպոլիսում, Փարիզում, ինչպես և Եգիպտոսի, Իտալիայի, Նիդերլանդների, Անգլիայի և ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում: Նրա ստեղծագործությունները պահվում են Փարիզի, Լոնդոնի, Վիեննայի, Բրյուսելի, Նյու Յորքի, Թբիլիսիի և այլ թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում: Երևանում 1971թ. ցուցադրվել են հնդկական և ցեյլոնյան որմնանկարների պատճենները, որոնք նկարչի այրին` նկարչուհի Վավա Խաչատուրյանը, նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Մահացել է Փարիզում, 1977թ. աճյունը տեղափոխվել և թաղվել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար