Աշոտ Մամաջանյան

Գեղանկարիչ

Սերգեյ Դավիդյան

Օպերային երգիչ

Վահագն Տատրյան

Պատմաբան, սոցիոլոգ

Ֆրունզե Դովլաթյան

Կինոռեժիսոր, դերասան

Միհրան Ավետիսյան

Գեղանկարիչ

Գոհար Գալստյան

Բանաստեղծ, արձակագիր

Սոնա Թորոսյան

Հաղորդավար, լրագրող

Արմեն Սարգսյան

Դաշնակահար, երգահան

 

 

 

 

ՊԵՐՃ ԱԿՆՈՒՆԻ

Գեղանկարիչ

4 դեկտեմբեր, 1921 - 3 մայիս, 1991

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1932թ. տեղափոխվել է Հայաստան: 1941թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1957թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հեղինակ է 1000-ից ավելի կտավների: Գեղանկարչի ներաշխարհն իր գունային ամբողջ գամմայով արտահայտված է գարնանային («Ծաղկած ծիրանենին», 1957թ., «Ուռենին», 1961թ., «Թթենին», 1962թ., «Գարնանային էտյուդ», 1974թ.), աշնանային («Աշունը Նորքում», 1958թ., «Աշուն», 1967թ., «Աշնանային թոււի», 1968թ.), ձմեռային («Ձմեռային բնապատկեր», 1957թ., «Ձմեռը Երևանում», 1957թ., «Սևանը ձմռանը», 1968թ.) նկարաշարերում: Ստեղծել է նաև քաղաքային («Մեր բակը», 1959թ., «Բարեկամության փողոցը», 1967թ., «Կրակով», 1967թ., «Տոկիո», 1972թ.), բնաշխարհի («Սևանում», 1957թ., «Գառնի», 1958թ., «Արագած», 1964թ., «Հրազդանի բնապատկեր», 1965թ. և այլն) պատկերներ: Գործերից պահվում են ՀԱՊ-ում, մի շարք երկրների պատկերասրահների ֆոնդերում և հավաքածուներում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար