Հարություն Սվաճյան

Գրող, պետական գործիչ, հրապարակախոս

Սենեքերիմ Արծրունի

Դրամատուրգ, թարգմանիչ

Հրանտ Տեր-Անդրեասյան

Գրականագետ, պատմաբան, թարգմանիչ

Հրաչյա Գրիգորյան

Գրականագետ

Վահե Վահյան

Բանաստեղծ

Ժիրայր Ավետիսյան

Կինոռեժիսոր

Վիլլի Մոկացյան

Ջութակահար

Արմեն Ադամյան

Երգահան, երգիչ, կիթառահար

Վահագն Տեր-Հակոբյան

Կինոօպերատոր

 

 

 

 

ՇԱՆԹ ՍԱՐԳՍՅԱՆ

Գեղանկարիչ

1 հուլիս, 1919 - 1 հոկտեմբեր, 2000

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1937թ. ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1953թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1945-78թթ եղել է Գյումրիի գեղարվեստի դպրոցի տնօրենը, 1945-77թթ` Հայաստանի նկարիչների միության Գյուրիի մասնաճյուղի ղեկավարը, 1978թ-ից` ՀԱՊ-ի մասնաճյուղի տնօրենը: Ստեղծել է բնանկարներ, թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Գործերից են` «Ինքնանկար» (1937թ.), «Հին Լենինականը» (1943թ.), «Կոմպոզիտոր Ն.Տիգրանյան» (1949թ.), «Նոր թաղամաս Լենինականում» (1965թ.), «Մանածագործուհին» (1967թ.), «Մայրամուտ ձմռանը» (1977թ.), «Դիլիջան տանող ճանապարհը» (1978թ.): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում և Գյումրիում (1979թ.): 1978թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Գյումրիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար