ԱՐԱՄ ՂԱՐԻԲՅԱՆ

Գեղանկարիչ, քանդակագործ

23 մայիս, 1908 - 25 նոյեմբեր, 1991

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Սղերդ գյուղում։ 1915-23թթ բնակվել է Կոստանդնուպոլսի որբանոցներում։ 1923թ. տեղափոխվել է Բուխարեստ` հայկական որբանոց, որտեղ ստացել է նախնական կրթությունը։ Ավարտել է Բուխարեստի «Բել-Արտ» գեղարվեստի դպրոցը։ 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Աշխատանքներից են` «Քաղաքային բնանկար» (1940թ.), «Ինքնանկար» (1947թ.), «Ձմեռ» (1968թ.), «Արա Բեքարյան» (1974թ.), «Նավահանգիստ» (1978թ.), «Ծաղիկներով նատյուրմորտ» (1980թ.) և այլ գեղանկարներ,  «Հրանտ Ավագյան» (1946թ., բազալտ, դիմաքանդակ), «Հարություն Կալենց» (1967թ., բրոնզ, դիմաքանդակ), «Կոմիտաս» (բազալտ, հուշարձան) և այլ քանդակներ: Անհատատական ցուցահանդեսներ է ունեցել Բուխարեստում (1936թ.), Երևանում (1983թ.): Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, արտասահմանյան տարբեր հավաքածուներում։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար