Հարություն Սվաճյան

Գրող, պետական գործիչ, հրապարակախոս

Սենեքերիմ Արծրունի

Դրամատուրգ, թարգմանիչ

Հրանտ Տեր-Անդրեասյան

Գրականագետ, պատմաբան, թարգմանիչ

Հրաչյա Գրիգորյան

Գրականագետ

Վահե Վահյան

Բանաստեղծ

Ժիրայր Ավետիսյան

Կինոռեժիսոր

Վիլլի Մոկացյան

Ջութակահար

Արմեն Ադամյան

Երգահան, երգիչ, կիթառահար

Վահագն Տեր-Հակոբյան

Կինոօպերատոր

 

 

 

 

ԺԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Դերասանուհի, պետական գործիչ

Ծնվել է 1948թ. ապրիլի 15-ին, Ստեփանակերտում: 1966թ. ավարտել է տեղի թիվ 8 միջնակարգ դպրոցը: Ստացել է բանասիրական բարձրագույն կրթություն: 1964-2004թթ աշխատել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: 1984թ-ից եղել է թատրոնին կից գործող թատերական ստուդիայի տնօրենը: 1980-82թթ դասավանդել է Ստեփանակերտի մանկավարժական իսնտիտուտում: Կերտել է 70-ից ավելի դերեր, արժանացել բազմաթիվ թատերական մրցանակների: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Անանի), Ա.Օստրովսկու «Հորձանուտ» (Լիզա), «Եկամտաբեր պաշտոն» (Աննա), «Անմեղ մեղավորներ» (Կրուչինինա), Մ.Գորկու «Քաղքենիներ» (Ելենա Նիկոլաևնա), «Վասա Ժելեզնովա» (Ռաշել), Աբրահամյանի «Սուրբ Շուշանիկ» (Շուշանիկ) և այլն: Ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան շարժմանը, հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին: Արցախի պաշտպանության բանակի կազմավորումից հետո, նշանակվել է ՊԲ կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ: 1999-2007թթ աշխատել է Արցախի նախագահի խորհրդական: 2000թ., 2005թ. և 2010թ. ընտրվել  է Արցախի 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարումների ԱԺ պատգամավոր: Երկու անգամ ընտրվել է Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավարն է: Պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Գրիգոր Լուսավորիչ» շքանշաններով, «Արիության համար», «Շուշիի ազատագրման համար» մեդալներով, ՀՀ «Մովսես Խորենացի», Մեծ Բրիտանիայի «Ոսկե սիրտ» շքանշաններով: 2004թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար