
Վասակ Մադաթյան
Դրամատուրգ

Նիկոլայ Մադաթով
Ճարտարապետ

Վաչե Բագրատունի
Դերասան

Լևոն Չիլինգիրյան
Ջութակահար, դիրիժոր

Շառլ Բերբերյան
Մուլտիպլիկատոր

Գարիկ Մաշկարյան
Ռեժիսոր

Վահրամ Սարգսյան
Կոմպոզիտոր

Լուսինա
Երգչուհի

Նառա Սարգսյան
Դերասանուհի

Սուրեն Առուստամյան
Երգիչ, կիթառահար
ԷԴՈՒԱՐԴ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

7 դեկտեմբեր, 1937 - 2 հունիս, 2020
Ծնվել է Երևանում: 1954թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1972թ-ից` դոկումենտալ ֆիլմերի բաժնում: 1971թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի բարձրագույն ինստիտուտը: Որպես կինոռեժիսոր և կինոօպերատոր հանդես է եկել ավելի քան 70 ֆիլմերում` «Երգում է Ռոզի Արմենը» (1965թ.), «Սուրեն Սպանդարյան» (1966թ.), «Հայերը երգի աշխարհում» (1968թ.), «Մարիետա Շահինյան» (1969թ.), «Գինին և գույնը» (1970թ.), «Էջմիածին» (1970թ.), «Մաեստրո» (1971թ.), «Ռեքվիեմ» (1971թ., 1989թ.), «Համո Բեկնազարյան» (1972թ.), «Քանդակագործ Արա Հարությունյան» (1976թ.), «Ստեփան Շահումյան» (1978թ.), «Արա Սարգսյան» (1979թ.), «Հայի աչքեր» (1980թ.), «Վարդանանք» (1981թ.), «Վարդգես Պետրոսյան» (1986թ.), «Մայր» (1987թ.), «Ժամացույց» (1993թ.) և այլն: 1987թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: