Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ

Միկրոքանդակագործ, ջութակահար

20 հունիս, 1923 - 16 ապրիլ, 2012

Էդուարդ Տեր-Ղազարյան

Ծնվել է Երևանում։ 1939-46թթ նվագել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի, 1946-86թթ` Հայաստանի սիմֆոնիկ (1947-86թթ` կոնցերտմայստեր) նվագախմբերում: 1947թ. Երևանում ցուցադրել է անզեն աչքով անտեսանելի իր առաջին աշխատանքները։ Թզի կորիզի, մարդու մազի, բրնձի հատիկի, ալմաստի, պողպատի, ոսկու փոշեհատիկների և այլ նյութերի` միկրոնով չափվող մեծության մասնիկների վրա հզոր խոշորացույցի օգնությամբ 1943թ-ից ստեղծել է 600-ից ավելի միկրոքանդակներ` «Չարլի Չապլին» (1973թ., պողպատ), «Նիկոլո Պագանինի» (1974թ., ոսկու փոշեհատիկ, երկուսն էլ` ասեղի անցքի մեջ), այդ բնագավառում եզակի` շարժվող միկրոֆիգուրներով «Գուլիվերը և լիլիպուտները» (1976թ., մարդու մազ, պողպատ) և այլն: 1977թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Վերակերտել է Յ.Բախի «Վիոլա-պոմպոզան» (1724թ., վարպետ` Հոֆման), պատրաստել երաժշտական գործիքներ, այդ թվում` «Դվին» լարային քառյակի յուրօրինակ նվագարանները (1985թ.), նաև «Խաղաղության երաժշական ավտոմատը»-ը (1987թ.), որտեղ համատեղված են տարբեր երկրների 40 մանրաչափ նվագարաններ: 1990-92թթ Երևանում գործել է Էդուարդ Ղազարյանի «Հրաշքների աշխարհ» թանգարանը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԳԵրմանիայի, Իսպանիայի, Ճապոնիայի, Իրանի, Եգիպտոսի, Ռուսաստանի և այլ երկրների մի շարք քաղաքներում: Լոս Անջելեսում կայացած «Հրաշքների աշխարհ» ցուցահանդեսը ամերիկացի այցելուներն անվանել են «Աշխարհի ութերորդ հրաշալիք»։ Վարպետը ստեղծել է նոր երաժշտական ավտոմատ-զենք, որի վրա տեղադրված են աշխարհի տարբեր ազգերի շուրջ 40 երաժշտական գործիքներ, որոնցից շատերի վրա կատարել է հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 2004թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2006թ.` Քեմբրիջի կենսագրական կենտրոնի «Կենդանի լեգենդ» ոսկե մեդալի, 2010թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե և Հայ առաքելական եկեղեցու «Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ» մեդալների: Նրա տասը մանրաքանդակ գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար