
Հարություն Մրմրյան
Պատմաբան, գրող

Դովլաթ Գարանֆիլյան
Գորգանկարիչ

Աշոտ Շայբոն
Արձակագիր

Բեն Բաղդիկյան
Գրող, լրագրող

Յուրի Երզնկյան
Կինոռեժիսոր

Անահիտ Աճեմյան
Ջութակահար

Աշոտ Ղազարյան
Ճարտարապետ

Վարդան Գրիգորյան
Պատմաբան

Անդրանիկ Զաքարյան
Ճարտարապետ

Ռիկ Կավանյան
Դերասան

Ժակելինա Սարխոշյան
Բալետի արտիստ

Արա Ասատուրյան
Պարուսույց

Արշալույս Հարությունյան
Դերասան, ռեժիսոր

Արման Խարազյան
Հաղորդավար
ԶՈՒԼՈՒՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

2 հունիս, 1932 - 30 հուլիս, 2018
Ծնվել է ՌԴ Կրասնոդար քաղաքում: 1957թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Աշխատել է կոմպոզիցիայի և բնանկարի ժանրերում: Գործերն աչքի են ընկնում հոգեբանական խորությամբ և դրամատիզմով: «Մղձավանջային օրերը» (1955-57թթ) Հայոց Մեծ եղեռնի թեմայով արված շարքի կոմպոզիցիոն յոթ ստեղծագործություններից առաջինն է: Աշխատանքներում կարևոր տեղ է գրավել Հայոց Մեծ եղեռնի թեման, իսկ առաջին գործերում գերիշխողը հայրենասիրական թեման էր, որոնց շարքը լրացնում են «Ձեյթունցիներ» (1960թ.), «Կարոտ» (1971թ.), «Տեսիլք» (1979-80թթ), «Արդարադատություն» (1980թ.), «Երեք սերունդ» (1966թ.), «Գարուն էր» (1965թ.) գործերը: Նկարչի գործերից են նաև` «Ֆրունզե Մկրտչյան» (1956թ.), «Բանվորական ճաշարան Բրատսկում» (1963թ.), «Ալեքսանդր Մյասնիկյան» (1970թ.), «Սպենդիարովը և Գորկին» (1970թ.), «Հաց հանապազօրյա» (1973թ.), «Երեկոյան ղողանջներ» (1985թ.), «Մտորում» (1989թ.), «Խորեն Աբրահամյան» (1990թ.), «Կարեն Դեմիրճյան» (1997թ.), «Աշնանային նատյուրմորտ» (1994-2004թթ, շարք), «Աստվածընկալ եկեղեցին» (2002թ.), «Արայի սար» (2010թ.), «Սաղմոսավանք» (2010թ.): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հունգարիայում (1972թ.), Չեխոսլովակիայում (1972թ.), Գերմանիայում (1977թ.), ԱՄՆ-ում (1977թ.), Դանիայում (1978թ.), Ֆրանսիայում (1977թ., 1978թ.), Մոսկվայում (1987թ.), Երևանում (1994թ., 1998թ., 2006թ.), Վիեննայում (2002թ.): 1957թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: 2010թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: