Մկրտիչ Ավգերյան

Լեզվաբան, բառարանագիր, աստվածաբան, թարգմանիչ

Գևորգ Հյուրմյուզյան

Թարգմանիչ, եկեղեցական, մշակութային գործիչ

Գևորգ Պետրոսյան

Դերասան, բեմադրիչ

Վարդան Շահպարոնյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Օննիկ Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Դմիտրի Շիկանյան

Բալետի արտիստ, դիրիժոր

Զարեհ Սահակյանց

Ջութակահար, դիրիժոր

Կարեն Պետրոսյան

Գեղանկարիչ, աբստրակցիոնիստ

Նարինե Մալյան

Բեմադրիչ

Գեղամ Խաչերյան

Գեղանկարիչ

Աստղիկ Աբաջյան

Դերասանուհի

Վոքս

Դուետ

 

 

 

 

ԶԱՎԵՆ ԿՈՇՏՈՅԱՆ

Քանդակագործ

7 հոկտեմբեր, 1940 - 2 հուլիս, 2016

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1950-55թթ սովորել է Լենինականի Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցում: 1964թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1969թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը: 1995-96թթ եղել է Շիրակի մարզպետարանի գլխավոր նկարիչը: 1997թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում: 1970թ-ից դասավանդել է Լենինականի Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցում և գեղարվեստի ուսումնարանում քանդակ, գծանկար և կոմպոզիցիա առարկաները (2007թ-ից՝ դոցենտ): 1996-97թթ դասավանդել է Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Քանդակագործի աշխատանքներին բնորոշ է զուսպ մոնումենտալության և խոհաքնարականության նրբին զուգորդումը: Գործերից են` «Ալեքսանդր Պուշկին» (1974թ.), «Ավետիք Իսահակյան» (1975թ.), «Ալեք Մանուկյան» (1995թ., երեքն էլ` բարձրաքանդակ, բրոնզ), «Երաժշտություն» (1978թ.), «Խաչքար» (1988թ., երկուսն էլ` տուֆ), «Լույս» (ֆելզիտ, 2002թ.), «Քըրք Քըրքորյան» (կարմիր բազալտ, 2004թ., չորսն էլ` հուշարձան, բոլորը` Գյումրիում), «Խաչքար» (1995թ., տուֆ, Լոս Անջելես): Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Գյումրիում (1973թ., 1988թ.): 1977թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 2006թ.՝ Գյումրու «Վարպետ» ոսկյա կրծքանշանի, 2008թ.՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, Հայաստանի նկարիչների միության կողմից հայտարարված «Հայաստանը և հայաստանցիները նկարչի աչքերով» թեմայով մրցույթում երկրորդ մրցանակին, 2011թ.՝ «Թեքեյան» մշակութային միության «Բաբկեն և Անահիտ Մկրյան» առաջին մրցանակին: Մահացել է Գյումրիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար