Ոսկան Տեր-Գրիգորյան

Բանասեր, աշուղագետ

Ազնիվ Հրաչյա

Դերասանուհի

Ակսել Բակունց

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հովիկ Էդգարյան

Երաժիշտ, բանաստեղծ

Նանսեն Միքայելյան

Բանաստեղծ, մանկագիր

Աշոտ Առաքելյան

Լուսանկարիչ, բժիշկ

Մարտին Շահբազյան

Լուսանկարիչ

Լևոն Ղալումյան

Ճարտարապետ

Նաիրուհի Ալավերդյան

Երգչուհի, պարուհի

Ռաֆիկ Հարությունյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԲԱԴԱԼՅԱՆ

Քանդակագործ

28 սեպտեմբեր, 1922 - 1 հոկտեմբեր, 1993

Ծնվել է Դոնի Ռոստովում: Սովորել է Ռոստովի Ճանապարհաշինական ինստիտուտում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1952թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1952թ-ից մասնակցել է ցուցահանդեսների: Լավագույն գործերից են` Անանիա Շիրակացու արձանը (1962թ., բազալտ, դրված է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ճակատամասում), «Ակսել Բակունց» (1963թ., բազալտ, Գորիս) հուշարձանը, «Դավիթ Բեկ» հուշարձանի` «Ապստամբության նախապատրաստումը» և «Զանգեզուրի ազատագրումը» հարթաքանդակները (1967թ., տուֆ, Կապան), «Տիեզերքը նվաճողներին» (1981թ., բազալտ, ՀՀ Գեղարքունիքի մարզ) , Հակոբ Հակոբյանի հուշարձանը (Արցախ), «Վարդան Մամիկոնյան» (Կապան), «Ոչ աստված, ոչ թագավոր», «Նվաճվածը», «Ազատագրված հողում» հուշարձանները, Գևորգ Էմինի և Հովհաննես Հովհաննիսյանի դիմաքանդակները։ 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար