Ստեփան Պալասանյան

Լեզվաբան, պատմաբան, բանասեր

Հակոբ Գյուրջյան

Քանդակագործ

Վիկտոր Վարդանյան

Բանաստեղծ, մանկագիր

Մարկոս Գրիգորյան

Գեղանկարիչ, գորգագնկարիչ

Շաքե Թուխմանյան

Դերասանուհի

Հրաչյա Թամրազյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Արծրունի

Կոմպոզիտոր, երգիչ

Եգոր Գլումով

Հաղորդավար

 

 

 

 

ԱԼԲԵՐՏ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Գեղանկարիչ

7 մարտ, 1935 - 26 դեկտեմբեր, 1995

Ծնվել է Երևանում: Եղել է աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանի եղբայրը: 1959թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Նկարչի արվեստին բնորոշ են տաք, հստակ գունահարաբերումները, կերպարային հավաստիությունը։ Գործերից են` «Երեկո» (1965թ.), «Դժվար տարիներ», «1941 թիվ», «Աիդայի դիմանկարը» (1968թ.), «Դիմանկար արևածաղիկներով» (1970թ.), «Նատյուրմորտ» (1982թ.), «Ինքնանկար» (1982թ.), «Ձմեռը Բյուրականում» (1982թ.), «Ավետում» (1990թ.), «Գյուղում», «Աղբյուրի մոտ», «Աշնանը» և այլն: 1978թ. ճամփորդել Է Իսպանիայում, ստեղծել է «Իսպանական նկարաշարը»: 1960թ-ից մասնակցել է ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդես է ունեցել Գերմանիայում (1993թ.), Երևանում (1997թ., հետմահու)։ Գործերից պահվում են ՀԱՊ-ում, ԺԱԹ-ում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում։ 1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար