ՍԱՐԳԻՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Քանդակագործ

5 սեպտեմբեր, 1923 - 19 հունիս, 2001

Սերգեյ Բաղդասարյան

Ծնվել է Արցախի Բանազուր (այժմ՝ Բանաձոր) գյուղում: 1952թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1962թ-ից դասավանդել է նույն ինստիտուտում (1980թ-ից` պրոֆեսոր): Ստեղծել է հերոսական, ռոմանտիկ, պաթոսով աչքի ընկնող դիմաքանդակներ` «Էլմիրա Բաղդասարյան» (1959թ., շամոտ), «Սերո Խանզադյան» (1984թ., բրոնզ), կոմպոզիցիաներ, հուշարձաններ, դեկորատիվ քանդակներ: Գործերից են նաև` «Հունան Ավետիսյան» (1959թ., բրոնզ, Կապան), «Ավետիք Իսահակյան» (1965թ., բրոնզ, Երևան), «Հակոբ Պարոնյան» (1965թ., գրանիտ, Երևան), «Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ», 1967թ., տուֆ, Ստեփանակերտ, պատկերը դրոշմված է Արցախի զինանշանի վրա), «Դավիթ Բեկ» (1978թ., կոփածո պղինձ, Կապան) հուշարձանները, «Մտածողը» քանդակը (1966թ., շամոտ, Կարրարա, Իտալիա), ժողովուրդների բարեկամությանը նվիրված հուշարձանը (1977թ., ավազաքար, Շոպրոն, Հունգարիա) և այլն: Գործերից պահվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստների, Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման, 1985թ. պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար