Ղևոնդ Հովնանյան

Բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Զարմայր Մսերյան

Հրապարակախոս, լրագրող

Էդուարդ Դայան

Ջութակահար

Նունե Աղբալյան

Գեղանկարչուհի

Պետո Պողոսյան

Գեղանկարիչ

Էվա Ոսկանյան

Դաշնակահար, երգչուհի

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԻՆԱՍՅԱՆ

Գեղանկարիչ

10 հունվար, 1928 - 5 հուլիս, 1972

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1944-46թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1949-54թթ` Լենինգրադի Ի.Ե.Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, 1955-58թթ` նույն ինստիտուտի ասպիրանտուրայում: Եղել է Մարտիրոս Սարյանի աշակերտը, բազմաժանր նկարիչ: Աշխատել է հաստոցային և մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության ասպարեզներում: Ինչպես արդիական, այնպես էլ պատմական թեմատիկայով ստեղծված նրա աշխատանքներին բնորոշ են գեղանկարչության ազգային ավանդների և ժամանակակից ձևամտածողության զուգորդումները, առողջ կենսալիությունը, էպիկականությունը, գույնի և ծավալի կառուցվածքային ներդաշնակությունը: Գործերից են` «Սրինգ» (1963թ.), «Վահագն վիշապաքաղ» (1967թ.), «Հիդրոշինարարներ» (1970թ.), «Աշտարակ» (1970թ.), «Վերածնունդ» (1971թ.), կտավները, «Փառք հայ գրի ու դպրության» որմնանկարաշարը Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցում (1962-65թթ, հեղինակակից` Հենրիկ Մամյան), Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի խճանկարաշարը (1968-70թթ): Մասնակցել է երիտասարդության համաշխարհային 5-րդ (1955թ., Վարշավա), 4-րդ (1957թ., Մոսկվա), 7-րդ (1959թ., Վիեննա) փառատոներին, հանրապետական, միջազգային ցուցահանդեսների: 1959թ., 1963թ. և հետմահու` 1974թ. անհատական ցուցահանդեսները կազմակերպվել են Երևանում: 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար