
Աշոտ Աթանասյան
Լրագրող, երգիծաբան, գյուղատնտես

Ռուբեն Սևակ
Բանաստեղծ, արձակագիր, բժիշկ

Վարդան Բունի
Կոմպոզիտոր

Պահարե
Դերասան, բանաստեղծ

Ծերուն Թորգոմյան
Արձակագիր

Հմայակ Սիրաս
Արձակագիր, թարգմանիչ

Մինաս Հյուսյան
Գրականագետ

Արտավազդ Քեֆչյան
Դերասան

Գուրգեն Հակոբյան
Դերասան

Արֆո Պետրոսյան
Գրականագետ

Ալեքսանդր Թադևոսյան
Երաժշտագետ

Սպարտակ Սաֆյան
Գեղանկարիչ

Արծրուն Մանուկյան
Դերասան

Արմեն Միրաքյան
Կինոօպերատոր

Անահիտ Բայանդուր
Թարգմանիչ

Արմեն Մազմանյան
Բեմադրիչ, դերասան

Սուսաննա Հարությունյան
Արձակագիր

Տիգրան Սուչյան
Շեփորահար

Ջուլիետա Գրիգորյան
Երգչուհի
ԳԱՐԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ

19 մայիս, 1910 - 2 նոյեմբեր, 1986
Ծնվել է Երևանում: 1928-32թթ սովորել է Երևանի թատերական տեխնիկումում: 1928-41թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է 32 դեր տարբեր ներկայացումներում: Աշխատել է նաև որպես ռեժիսոր և բեմանկարիչ: Միաժամանակ գրել է պիեսներ, սցենարներ, կատարել է թարգմանություններ, որոնցից 15-ը բեմադրվել են կինոյում և թատրոնում: 1953թ-ից աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1964թ-ից եղել է կրկնօրինակման ռեժիսոր: 1943-46թթ աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն): 1946-52թթ եղել է Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենն ու գլխավոր ռեժիսորը: Թատրոնում միաժամանակ բեմադրվել են ներկայացումներ թե մեծահասակների (երեկոյան ժամերին) և թե փոքրերի (ցերեկային ժամերին) համար: Այն ժամանակ «Գուլիվերի ճանապարհորդությունը» ներկայացումը եզակի ներկայացում է համարվել: Հատուկ հաստոց էր մշակվել, որի օգնությամբ Գուլիվերի դերը կատարում էր կենդանի դերասան, իսկ լիլիպուտների դերը` տիկնիկները:Մոսկվայի տիկնիկային թատրոնի ղեկավար Սերգեյ Օբրազցովը գաղտնի ժամանել է Երևան, տոմս գնել և որպես հասարակ հանդիսատես ներկա գտնվել ներկայացմանը: Ներկայացումից հետո մոտեցել Մուշեղյանին և հրավիրել աշխատելու Մոսկվայի տիկնիկային թատրոնում, սակայն ընտանեկան հանգամանքների բերումով վերջինս ստիպված էր հրաժարվել հրավերից: Նկարահանվել է նաև ֆիլմերում` «Լեռնային արշավ» (1939թ.), «Մեր կոլխոզի մարդիկ» (1939թ.), «Լեռնային լճի գաղտնիքը» (1954թ.), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964թ.) և այլն: Եղել է ՀՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ: 1974թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: 1981թ. անցել է թոշակի: Մահացել է Երևանում: