Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դերասան

2 մայիս, 1943 - 14 հունվար, 2015

Ծնվել է Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Թատրոնում կերտել է շուրջ երկու տասնյակ դեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Հ.Թումանյանի «Անուշ» (Սարո), «Գիշերային պատմություն» (Բոբբի), Գ.Չալիկյանի «Մենք, նրանք և մյուսները» (Նարեկ), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (Կոմս Ռիչմոնդ), «Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը» (Էդվարդ թագավոր), Վ.Սարոյանի «Կոտորածն մանկանց» (Նեսսի) և այլն: Մասնակցել է նաև բազմաթիվ հեռուստաներկայացումների` «Հայը և հայը» (Սարոյան), «Սպիտակ դրոշներ» (Գուլոյան), «Շաբաթվա ութերորդ օրը» (Հուրոնց), «Խենթացած մի գնա» (Բաբբի) և այլն: Հանդես է եկել ռադիոբեմադրություններում` Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Թեհլերյան), Ե.Չարենցի «Խմբապետ Շավարշ» (Հեղինակ), Խ.Դաշտենցի «Ռանչպարների կանչը» (Չոլո) և այլն: Նրա ստեղծագործության գագաթը Դավթի կերպավորումն էր «Սասնա ծռեր» ազգային էպոսի ռադիոբեմադրության մեջ: Կյանքի վերջին տարիներին եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան: Նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում: Եղել է ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության արվեստի գործերի վարչության պետը: 2007թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար