
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ

14 հոկտեմբեր, 1750 - 9 փետրվար, 1824
Ծնվել է Պարսկաստանի Շիրազ քաղաքում: Եղել է հայ առաջին պարբերականի` «Ազդարարի» հիմնադիրը։ Սովորել է ծննդավայրում, քահանա ձեռնադրվել Ամենափրկիչ վանքում։ Մինչև 1777թ. պաշտոնավարել է Շիրազում։ 1777-84թթ անցել է մենակեցության, ինքնուրույն ուսումնասիրել պարսկական և արաբական լեզուներ ու գրականություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, սովորել արհեստներ։ 1784թ. որպես ավագ քահանա ուղարկվել է Մադրաս։ Տեղի հայությանը ծանոթացրել է բրուտագործության, ձիթհանության և այլ արհեստների։ 1789թ. հիմնադրել է Մադրասի երկրորդ հայկական տպարանը, իսկ 1794թ.` «Ազդարարը»։ 1809թ-ից տպարանը հանձնել է իր աշակերտներին, ամբողջապես նվիրվել գաղութի հասարակական-լուսավորական կյանքին։ Ունեցել է ընդգծված ռուսական կողմնորոշում, սերտ կապերի մեջ եղել Ռուսաստանի և Հայաստանի առաջադեմ շրջանների հետ, հանգանակություններ կազմակերպել ի նպաստ կրթական ու մշակութային գործի։ Մահացել է Մադրասում: