Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

 

 

 

 

ԳԱՌՆԻԿ ԱԴԴԱՐՅԱՆ

Բանաստեղծ, հրապարակախոս

23 մարտ, 1925 - 30 նոյեմբեր, 1986

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Ավարտել է Հալեպի ֆրանսիական վարժարանը: 1942թ-ից բնակվել է Բեյրութում։ Աշխատակցել է սփյուռքի թերթերին ու հանդեսներին, խմբագրել է «Մեր նշանաբանն է հառաջ» գրական-հասարակական շաբաթաթերթը, «Էջեր գրականության և արվեստի» պարբերականը։ 1946թ. տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները։ 1954թ. լույս է տեսել առաջին ժողովածուն՝ «Պատնեշի վրա» խորագրով, որը վերահրատարակվել է Երևանում, թարգմանվել է նաև ռուսերեն։ 1965թ. հրատարակել է «Մատյան ցավի ու հատուցման» պոեմը, որտեղ ար­տացոլել է սփյուռքահայության հայրենա­սիրական զգացումները, շոշափել հայապահպանության հարցը, 1968թ.՝ «Ապրիմ-մեռնիմ» բանաստեղծությունների ժողովածուն, 1978թ.՝ «Սև ու կարմիր» պատմվածքների և ակնարկների գիրքը։ Հայոց Ցեղասպանության (1915թ.) 50-ամյակի առթիվ «Թեքեյան» մշակութային միության համահայկական մրցույթում պոեմը շահել է առաջին մրցանակ։ Մահացել է Բեյրութում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար