Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱՐՍԵՆ ԱՅՏԸՆՅԱՆ

Լեզվաբան, բանասեր

7 հունվար, 1825 - 8 հուլիս, 1902

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1835թ-ից սովորել է Վիեննայի Մխիթարյանների մոտ: Դասավանդել է Զմյուռնիայի և Կ.Պոլսի Մխիթարյանների վարժարաններում, զբաղվել գիտական գործունեությամբ: 1842թ-ից եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, 1886թ-ից` աբբահայր: 1885թ. մշակել, հարստացրել ու հրատարակել է Վ.Չալըխյանի «Քերականութիւն հայկազնեան լեզուի...» գիրքը: 1887թ. հիմնել է «Հանդես ամսօրյա» հայագիտական պարբերականը: Նրա գիտական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» (1866թ.) աշխատությունը, որը դարակազմիկ նշանակություն է ունեցել հայերենագիտության պատմության մեջ: Այն բաղկացած է ընդհանուր տեսական («Նախաշաւիղ») և բուն քերականական մասերից ու հավելվածից: Լեզվի զարգացումն ընկալել է բնաշրջ. (էվոլյուցիոնիստական) տեսանկյունից: Նրան է պատկանում հայոց լեզվի պատմության առաջին գիտական շրջանաբաժանումը (գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար), բարբառների դասակարգումն ըստ աշխարհագրական սկզբունքի: Նա գրաբարը գնահատել է որպես ճոխ ու զարգացած լեզու, միաժամանակ ընդգծել, որ ասպարեզը պետք է տրվի աշխարհաբարին: Այդ նկատառումով էլ գրել է արևմտահայ աշխարհաբարի քերականությունը: Մահացել է Վիեննայում: