Սուրեն Աբեղյան

Թատերագիր, դերասան

Ազատ Շերենց

Դերասան

Արծվի Հունանյան

Գրականագետ, թատերագետ

Լևոն Թադևոսյան

Գեղանկարիչ

Գարեգին Զաքոյան

Կինոռեժիսոր, կինոգետ

Արամ MP3

Երգիչ, հաղորդավար

Սերգեյ Խաչատրյան

Ջութակահար

 

 

 

 

ՅՈՒՐԻ ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Դիրիժոր, երաժիշտ

Ծնվել է 1935թ. սեպտեմբերի 11-ին, ՀՀ Գորիս քաղաքում: Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1964թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժինը: Դասավանդել է Երևանի հանրակրթական դպրոցներում: 1965թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, որտեղ 1987-98թթ եղել է գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի դեկանը, 1999-2009թթ` խմբավարության և ձայնադրման ամբիոնի վարիչը: Նյու-Յորքի միջազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս է, անդամակցում է երեխաների և պատանիների երաժշտական դաստիարակության համաշխարհային ընկերություններին (Հունգարիա-1975, Հելսինկի-1990): 1994թ. արժանացել է ամերիկյան կենսագրություններ ուսումասիրող ինստիտուտի, 2010թ.` «Տարվա մարդ» տիտղոսին: ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի աստիճաններ շնորհող գիտական խորհրդի և Հայաստանի երաժշտական ընկերության անդամ է: Արժանացել է նաև մանկավաժական գիտությունների դոկտորի (1996թ.), պրոֆեսորի (1991թ.) կոչումներին, 2003թ.` Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման, 2015թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար