Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Աշոտ Պատմագրյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Արա Բերքյան

Ճարտարապետ

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1940թ. հունվարի 16-ին, Երևանում: 1958թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և Սայաթ-Նովայի անվան յոթնամյա երաժշտական դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: 1961թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժին` Էդվարդ Միրզոյանի դասարան: Դիպլոմային աշխատանքն էր` «Ռեքվիեմ Կոմիտասի հիշատակին» երգչախմբի և նվագախմբի համար գրված ստեղծագործությունը` Ե.Չարենցի խոսքերով, որն եղել է առաջին ռեքվիեմը հայ երաժշտության մեջ: 1976թ-ից Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն է, 1966թ-ից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, 1984թ-ից` վարչության անդամ: 1969թ. Մոսկվայում, ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների 3-րդ մրցույթում արժանացել է դիպլոմի` «Սիմֆոնիկ պոեմ»-ի համար: 1985թ. Չեխոսլովակիայում կոմպոզիտորների 3-րդ Միջազգային մրցույթում «Պիեսներ ֆլեյտայի և հոբոյի համար» ստեղծագործությունը արժանացել է դիպլոմի, իսկ 1988թ. նույն մրցույթում «Հայկական մանրանվագներ» դաշնամուրի համար գրված ստեղծագործությունը արժանացել է 1-ին մրցանակին: 1982թ. թողարկվել է կոմպոզիտորի հեղինակային ձայնապնակը: 1990թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2005թ.` Հայաստանի կույրերի միավորման «Պատվավոր անդամ» կոչման: 2010թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալներով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար