
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2 փետրվար, 1925 - 27 ապրիլ, 2015
Ծնվել է Երևանում: 1949թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը: 1954թ-ից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտում: Հեղինակել է «Հայ-ռուսական թատերական կապերը» (1955թ.), «Ռուսական դրամատուրգիան սովետահայ բեմում» (1957թ., ռուսերեն), «Արմեն Գուլակյան» (1964թ.) աշխատությունները, ինչպես և սովետահայ թատրոնի պատմությունը՝ «Սովետական դրամատիկական թատրոնի պատմություն» բազմահատորյակում (1966-69թթ, ռուսերեն, վեց հատորով): Կազմել է «Սուրեն Խաչատուրյան» (1969թ., ռուսերեն), «Արմեն Գուլակյան» (1979թ.) ժողովածուները: Հայ թատերագիտության մեջ մեծ ներդրում է Հայաստանի «Սովետահայ թատրոնի տարեգրություն» (գիրք 1-2, 1961-69թթ) և «XIX-XX դդ հայ թատրոնի տարեգրություն» (հ.1, 1980թ.) աշխատությունը, որն ընդգրկում է 1801-1960 թվականների հայ ժողովրդի թատերական արվեստի փաստական պատմությունը: Եղել է «Թատերական հանրագիտարան»-ի (Մոսկվա, 1961-67թթ, հինգ հատորով) գիտական խորհրդատու և հայ թատրոնին առնչվող բազմաթիվ հոդվածների հեղինակ: 1970թ. ստացել է արվեստագիտության դոկտորի կոչում: 1990-ականներին տեղափոխվել է Մոսկվա: Վերջին տարիներին հեղինակել է «Վահրամ Փափազյան» (2012թ.) և «Պետրոս Ադամյան» (2013թ.) աշխատությունները: Մահացել է Մոսկվայում: