
Արիստակես Տեր-Սարգսենց
Բանահավաք

Դերենիկ Դեմիրճյան
Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան
Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան
Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի
Պատմաբան

Սարգիս Սարգսյան
Բալետի արտիստ, պարուսույց

Ալեքսանդր Փիրումով
Կոմպոզիտոր

Կարինե Ջաղացպանյան
Երաժշտագետ

Առնոլդ Մելիքսեթյան
Գեղանկարիչ

Ստեփան Բաբաթորոսյան
Կոմպոզիտոր
ՄԻԼԻՏՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Ծնվել է 1995թ. հոկտեմբերի 7-ին, Երևանում: Սովորել է Երևանի Տ.Շևչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցում: 2006-13թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի բալետի բաժնում: 2013թ. մասնակցել է «Եվրատեսիլ» պարի միջազգային մրցույթին: 2013թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի արտիստ, 2016թ-ից՝ որպես մենակատար: Պարել է թատրոնում ընթացող գրեթե բոլոր ներկայացումներում: Հանդես է եկել Ա.Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ» (Մարկոս Կրասոս), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ», Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Տիբալտ), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն», իսպանական ժողովրդական «Լորկիանա», Կ.Խաչատրյանի «Չիպոլինո» և այլ բալետային ներկայացումներում: