Գևորգ Աբով

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Գեղամ Ասատրյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վլադիմիր Աբաջյան

Դերասան, ասմունքող

Ավիկ Իսահակյան

Գրականագետ

Հասմիկ Ալեքսանյան

Դերասանուհի

Ալբերտ Սոխիկյան

Ճարտարապետ, դիզայներ

Սևան Նագգաշյան

Գեղանկարչուհի, մուլտիպլիկատոր

Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող

Ռոզի Ավետիսովա

Դերասանուհի

Մարիա Ենոքյան

Հաղորդավար, պարուհի

 

 

 

 

ԱՆԻՏԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երգահան

Ծնվել է 1971թ. դեկտեմբերի 12-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի տարրական ուսուցման բաժինը: 1993-95թթ աշխատել է «Խորան Լուսո» հոգևոր լուրերի ստուդիայում, 1996-97թթ` «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1997թ-ից աշխատում է Հայաստանի Երգի պետական թատրոնում: Դասավանդում է թատրոնի մանկապատանեկան դպրոց-ստուդիայում: Վարել է «Մի երգի պատմություն» ռադիոծրագիրը, «Կիրակի», «CD-DC», «Սենյակ», «Տես» երաժշտական հեռուստածրագրերը: Հեղինակել է 3 մյուզիքլ և շուրջ 400 երգերի խոսքեր: 2004թ. արժանացել է «Կռունկ» երգի փառատոնի մրցանակի` որպես 5 տարիների լավագույն երգերի հեղինակ, 2005թ.` ԱՄՆ-ի հայկական երաժշտական «M Club» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն հեղինակ» մրցանակին, 2007թ.` «Ոսկե քնար» մրցանակի` որպես «Տարվա հիթ» և «Սուպեր դուետ», 2009թ.` «Ոսկե Քնար» մրցանակաբաշխության Հայ երգարվեստում ներդրման համար հատուկ մրցանակի: 2010թ. արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Ֆիլմի համար գրված տարվա լավագույն երգի հեղինակ» մրցանակին: