Սրապիոն Էմինյան

Բառարանագիր

Ռուսուդանա Թավրիզյան

Բալետի արտիստ

Բագրատ Ստաֆֆի

Արձակագիր

Միքայել Դովլաթյան

Կինոռեժիսոր

Արտ Սևադա

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Լուիզա Ներսիսյան

Դերասանուհի

Ավետ Բարսեղյան

Հաղորդավար

Արտակ Ներսիսյան

Կիթառահար, շրթհարմոնահար

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1958թ. մայիսի 22-ին, Երևանում: 7 տարեկան հասակում ստացել է առաջին անդրկովկասյան երաժշտական մրցանակը: 1974-78թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1985թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը` Մարիաննա Հարությունյանի դասարանը: 1984թ. դարձել է Փարիզի Երիտասարդական երաժշտական փառատոնի, 1985թ.` Գլինկայի անվան միջազգային երաժշտական մրցույթի դափնեկիր: Կոնսերվատորիայում սովորելու տարիներին աշխատել է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում` որպես մենակատար: Հովհաննես Չեքիջյանի անմիջական աջակցությամբ, երգչախմբի հետ հանդես է եկել Խորհրդային Միության ավելի քան 40 նվագախմբերի հետ, կատարել Բախի, Բեթհովենի, Վիվալդիի, Ռոսսինիի, Շուբերտի, Մոցարտի և այլ դասականների ստեղծագործությունները: 1985թ. Սանկտ Պետերբուրգի Մռավինսկի նվագախմբի և հանրաճանաչ երգչուհի Ելենա Օբրազցովայի հետ կատարել է Վերդիի Ռեքվիեմը, որից հետո սկսել է նրա վերելքը դասական երգարվեստում: 1988թ. տեղափոխվել է Լոս Անջելես և շարունակել երգչուհու գործունեությունը արտերկրում: Հանդես է եկել բազմաթիվ քաղաքներում, ավելի քան 500 համերգներով: 2000թ. հաղթել է Ֆրեզնոյի «Քալիֆորնիա Օպերա միության», 2003թ.` «Cirque Du Soleil»-ի մրցույթներում: Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի Գլենդելի սիմֆոնիկ նվագախմբի, Նյու Վալեյի, Վեսթսայդի սիմֆոնիկ, Հյուսիսային Խաղաղ նվագախմբերի հետ: 2000թ. հիմնել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի «Y.M.M.B.» երգիծանքի և հումորի թատրոնը, որի նախագահն է: Հայաստանից հյուրախաղերով ԱՄՆ է հրավիրել բազմաթիվ երաժշտական, թատերական խմբերի, կատարողների` «Ոզնիներ» թատրոն, Երևանի Դրամատիկական, Երաժշտական կոմեդիայի, Մհեր Մկրտչյանի անվան պետական թատրոններ, ՈւՀԱ ավագների թիմ և այլն: 2006թ. Գլենդելի քաղաքապետի կողմից արժանացել է Գլենդել քաղաքի Պատվավոր քաղաքացու կոչման, իսկ ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Բ.Շիֆֆի կողմից` հատուկ պատվոգրի: 2008թ. հրավիրվել է կատարելու ԱՄՆ-ի հիմնը ԷլԷյ Գալաքսի և Շիվազ ամերիկյան ֆուտբոլային թիմերի հանդիպումից առաջ, որից հետո արժանացել է ամերիկյան 7-րդ կայանի ագենտ Ռոն Ռոբերսոնի հատուկ թողարկմանը հայ աստղի մասին (2003թ. դեկտեմբերի 20-ին գրանցվել է որպես միջազգային աստղ): 2009թ. Նյու Յորքի «Քարնեգի Հոլ» համերգասրահում անցկացված Բարի Ալեքսանդրի անվան միջազգային վոկալի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակին, որտեղ նաև ելույթ է ունեցել:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար