Նահապետ Ռուսինյան

Գրող, փիլիսոփա, մանկավարժ

Էմանուել Եսայան

Դրամատուրգ, բանաստեղծ

Ռուբեն Բեդրոսով

Գրաֆիկ, գեղանկարիչ

Արամ Սամուելյան

Օպերային երգիչ

Արմեն Գրիգորյանց

Բեմանկարիչ

Գրիգոր Բադալյան

Քանդակագործ

Արամ Գրիգորյան

Գրականագետ

Շահեն Խաչատրյան

Արվեստաբան

Երվանդ Բիչախչյան

Գեղանկարիչ

Ռաֆայել Ավնիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արամ Նիկոլյան

Դիզայներ

Հովհաննես Ազոյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ԳԵՈՐԳԻ ՄԻՆԱՍՅԱՆ

Դուդուկահար

18 հուլիս, 1933 - 20 օգոստոս, 2020

Ծնվել է Բաքվում: Սովորել է հայկական և ռուսական դպրոցներում: Ավարտել է Բաքվի Ա.Զեյնալիի անվան երաժշտական ուսումնարանը: 7 տարեկան հասակից նվագել է մանդոլին, 16 տարեկանից՝ քամանչա: Նրա առաջին ուսուցիչը եղել է հորեղբայրը՝ Աղալար Մինասովը, ով հայտնի դուդուկահար էր: Զինծառայության ընթացքում եղել է զինվորական նվագախմբի առաջին կլարնետահարը: Զինծառայությունից հետո նվագել է Բաքվի կինոթատրոնում, ապա երգի-պարի անսամբլում, եղել է Ադրբեջանի պետական հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների նվագախմբի մենակատար: Աշխատել է Ս.Շահումյանի անվան պալատում, իսկ 1963-83թթ Ս.Շահումյանի անվան երաժշտական դպրոցում դասավանդել է դուդուկ: 1983թ. տեղափոխվել է Երևան և սկսել է աշխատել Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում` որպես դուդուկահար-մենակատար: 1990թ-ից դասավանդել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, ԱՄԷ-ում և այլուր: Հեղինակել է դուդուկի երկու ձեռնարկ և մեկ դասագիրք: Ընդլայնել է դուդուկի կատարողական հնարավորությունները՝ 1992-2001թթ ստեղծելով դուդուկի երեք նոր մոդիֆիկացիաներ՝ բաս-դուդուկ, տենոր-դուդուկ և բարիտոն-դուդուկ: 2001թ. գյուտերն արտոնագրվել են: 1998թ. հիմնել և ղեկավարել է «Դուդուկներ» համույթը, որը նախ հանդես է եկել որպես քառյակ, ապա` հնգյակ: Համույթի դիրիժորն է նրա դուստրը՝ Տատյանա Մինասյանը: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2013թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար