
Հարություն Մրմրյան
Պատմաբան, գրող

Դովլաթ Գարանֆիլյան
Գորգանկարիչ

Աշոտ Շայբոն
Արձակագիր

Բեն Բաղդիկյան
Գրող, լրագրող

Յուրի Երզնկյան
Կինոռեժիսոր

Անահիտ Աճեմյան
Ջութակահար

Աշոտ Ղազարյան
Ճարտարապետ

Վարդան Գրիգորյան
Պատմաբան

Անդրանիկ Զաքարյան
Ճարտարապետ

Ռիկ Կավանյան
Դերասան

Ժակելինա Սարխոշյան
Բալետի արտիստ

Արա Ասատուրյան
Պարուսույց

Արշալույս Հարությունյան
Դերասան, ռեժիսոր

Արման Խարազյան
Հաղորդավար
ԴԱՆԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ

17 մայիս, 1883 - 14 դեկտեմբեր, 1958
Ծնվել է Շուշիում: 1911թ. ավարտել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը, 1921թ.` կոնսերվատորիան: Եղել է ուսուցիչ, Անդրկովկասի հայկական շրջաններում տարածել խմբերգային արվեստը, երաժշտական ստուդիաներ հիմնել Բաթումում (1922թ.), Լենինականում (1924թ.): 1933թ-ից Երևանում զբաղվել է խմբավարությամբ և մանկավարժական-մեթոդական աշխատանքով: Նրա ստեղծագործությունը կարևոր տեղ է գրավում հայ երաժշտության մասսայական ժանրերում` մանկական երաժշտական պատկերներ, երգեր, դաշնամուրային և նվագախմբային հանրամատչելի պիեսներ, քայլերգեր և այլն: Լայն ժողովրդականություն են վայելում «Սոս և Վարդիթեր» երաժշտականացված դրամայի հատվածները, մասնավորապես քաղաքային ժողովրդաերաժշտական ոճի վրա հիմնված երգ-ռոմանսները (Ա.Իսահակյանի «Ուռին», «Սար դարդեր», «Քույր իմ նազելի», Վ.Աղասյանի «Լանջեր մարջան» և այլն): Պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական շքանշանով: 1944թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ուսուցչի, 1945թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: