
Գաբրիել Նահապետյան
Բանասեր, հայագետ

Գուրգեն Գաբրիելյան
Գեղանկարիչ

Պողոս Զուրաբյան
Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան
Դերասանուհի

Արարատ Ղարիբյան
Լեզվաբան

Սոս Սոսյան
Դերասան

Ռուբեն Սանոյան
Դրամատուրգ, գրաքննադատ

Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր

Նոնա Գաբրիելյան
Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան
Քանդակագործ

Միհրան Կիրակոսյան
Պարող

Գրիգոր Գրիգորյան
Բալետի արտիստ

Վահե Նուրիջանյան
Շեփորահար
ԱՐԱՄ ՔՈՉԱՐՅԱՆ

1 հոկտեմբեր, 1903 - 5 սեպտեմբեր, 1977
Ծնվել է Վաղարշապատում: 1929թ. ավարտել է Մոսկվայի Ա.Գլազունովի անվան երաժշտական տեխնիկումի կոմպոզիցիայի բաժինը, որտեղ 1928-31թթ դասավանդել է: 1929-31թթ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում: 1945թ. էքստերն կարգով ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, որտեղ 1934-49թթ դասավանդել է (1965թ.` արվեստագիտության թեկնածու), իսկ 1934թ. հիմնադրել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտագիտահետազոտական լսարան և հայ երաժշտության պատմության ամբիոն: 1936թ. գլխավորել է Շամշադինի երաժշտագիտական արշավախումբը: 1934-41թթ եղել է Հայաստանի ԳԱ պատմության և երաժշտագիտության բաժնի ավագ գիտաշխատող, 1943-48թթ` գիտական քարտուղար, 1960թ-ից` արվեստի պատմության ավագ գիտաշխատող: Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1941թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1943թ. արդարացվել է և վերադարձել Երևան: Հեղինակել է հայ երաժշտությանը վերաբերող մի շարք աշխատություններ, կատարել թարգմանություններ: Ձայնագրել է աշուղական սիրավեպեր, ժողովրդական և գուսանական երգեր (շուրջ 2000 նմուշ): Երաժշտագիտական աշխատանքներից են` «Հայ ժողովրդական երաժշտություն» (1939թ.), «Հայաստանի հարվածային և փողային գործիքները» (1965թ.), «Հայկական գուսանական երգեր» (1976թ.): Հեղինակել է «Տերն ու ծառան» օպերան (ըստ Հ.Թումանյանի, 1970թ.), «Կանտատ խաղաղության, բարեկամության և աշխատանքի» (1955թ.), երգեր, խմբերգեր, գործիքային երկեր, կատարել ժողովրդական և գուսանական երգերի մշակումներ: 1960թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: