Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

Փիլիպոս Վարդազարյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Նիկիտա Բալիև

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

Զարեհ Խրախունի

Բանաստեղծ

Ալինա Փահլևանյան

Երաժշտագետ

Հակոբ Չոլաքյան

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Գագիկ Գյուրջյան

Ճարտարապետ

Արմեն Ադամյան

Կիթառահար, երգիչ

Գագիկ Սիրավյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱԲԱՅԱՆ

Դաշնակահար, օպերային երգչուհի

24 դեկտեմբեր, 1874 - 18 հոկտեմբեր, 1968

Ծնվել է Գերմանիայի Գոթա քաղաքում: Եղել է գեղանկարչուհի Արմինիա Բաբայանի և դաշնակահար Շուշանիկ Բաբայանի քույրը: Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում դաշնամուրի դասեր է առել Մ.Իպպոլիտով-Իվանովից, Կոնստանտին Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի քաղաքներում, առանձին գրքույկով հրատարակել է Վ.Վիլդերի «Լյուդվիգ վան Բեթհովեն» աշխատության հայերեն վերապատումը (1896թ.), աշխատակցել մամուլին: Ձայնը մշակել է Փարիզում` Պոյին Վիարդոյի և Արտո դը Պադիլլայի մոտ: 1901թ-ից մեներգեցողություն է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում: 1904թ-ից ընտանիքով մշտապես բնակվել է Փարիզում, հանդես եկել համերգներով եվրոպական երկրներում: Երգացանկն ընդգրկել է հին վարպետների, 19-րդ դարի եվրոպական, ռուսական, հայկական դասականների, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների գործերը: Ունեցել է հարուստ ու ճկուն ձայն, նուրբ և գեղարվեստորեն պարզ կատարում, ստեղծագործության բնույթի և ոճի ճիշտ զգացում: Կոմիտասի և Արշակ Չոպանյանի հետ հանդես է եկել համերգ-դասախոսություններով: 1911թ. Փարիզում բացել է մեներգեցողության վարժարան (1951թ. արժանացել է համաֆրանսիական ստուգատեսի մրցանակին): Եղել է Կոլոնն-Լամուրյո համերգային ընկերության մենակատար, Ֆրանսիական երգի վարպետների միության և Երաժշտագետների ընկերության անդամ, ֆրանսիական ռադիոյի պաշտոնական մեկնաբան, աշխատակցել է «Լարուս» հանրագիտարանին: 1895թ. ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել մերձավոր բարեկամը, 1906թ. և 1914թ. Փարիզում մասնակցել նրա համերգներին: Եռանդուն աջակցել է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին: Հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածաշար: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար