Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է 1949թ. նոյեմբերի 13-ին, Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Վիլլի Մոկացյանի ջութակի դասարանը, 1974թ.` Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Լեոնիդ Կոգանի ղեկավարությամբ: 1969թ. արժանացել է Այսրկովկասյան մրցույթի 1-ին մրցանակին: 1956թ-ից աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության ջութակահարների անսամբլի կազմում: 1984-2007թթ եղել է Կոմիտասի անվան լարային քառյակի ջութակահարը: 1969թ-ից որպես մենակատար և խմբի հետ համերգային շրջագայություններով եղել է աշխարհի ավելի քան 40 երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Եգիպտոսում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Չինաստանում, Արգենտինայում, Կուբայում, Հնդկաստանում և այլուր: 1975թ-ից մասնակցել է բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների և փառատոների (Ֆինլանդիա, Շվեդիա, Իսպանիա, Հունաստան, Ֆրանսիա, Ուկրաինա, Կորեա և այլն): Մի շարք կոմպոզիտորներ նրան են նվիրել իրենց ստեղծագործությունները: 1974-2007թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1993թ-ից` պրոֆեսոր), 1974-81թթ՝ կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Դասախասություններով հանդես է եկել Շոտլանդիայում (Գլազգո, 1989թ.), Ֆրանսիայում (Լիոն, 1984թ., Ռեյմս, 2004թ.), Հունաստանում (Սալոնիկ, 1995թ.): 1995թ. հիմնել է «Հախնազարյան» եռյակը: Եղել է մի շարք հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթների ժյուրիի անդամ: Որպես մենակատար և խմբի հետ թողարկել է մի շարք ձայնասկավառակներ (ԱՄՆ, Ֆրանսիա, Ուկրաինա, Հայաստան): 2008թ-ից դասավանդում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր) և Մոսկվայի Շոպենի անվան երաժշտական քոլեջում: 1985թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 2007թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար