Հովհաննես Մկրյան

Բանասեր, պատմաբան

Լևոն Շանթ

Դրամատուրգ, արձակագիր

Հակոբ Սիրունի

Հայագետ, արևելագետ, գրող, գրականագետ

Լևոն Մելքոնյան

Ճարտարապետ

Գագիկ Սարգսյան

Պատմաբան, արևելագետ

Էռնեստ Մարտիրոսյան

Կինոռեժիսոր

Ազատ Եղիազարյան

Գրականագետ, գրող

Մարկ Աղաբալյանց

Կոմպոզիտոր, արձակագիր

Սոնա Վերդյան

Հաղորդավար, դաշնակահար

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Երաժշտագետ

15 փետրվար, 1914 - 20 հուլիս, 2001

Ծնվել է Երևանում: 1941թ. ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան: 1946-48թթ դասավանդել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում և Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1948-59թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության պատասխանատու քարտուղարը, 1959-64թթ` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կրտսեր, 1964-89թթ` ավագ գիտաշխատող: Ուսումնասիրել է հայ երաժշտության պատմության հարցերը, կազմել և խմբագրել է մի շարք ժողովածուներ` «Մեծ Կոմիտասի անունով» (1959թ.), «Գոհար Գասպարյան» (1959թ.), «Ժամանակակիցները Ալ.Սպենդիարյանի մասին» (1960թ.), «Սպիրիդոն Մելիքյանը և հայ ժողովրդական երգը» (1964թ.), «Սովետական Հայաստանի երաժշտությունը» (1973թ.), «Էջեր հայ-ռուսական երաժշտական կապերի պատմությունից (19-րդ դարի 2-րդ կես-20-րդ դարի սկիզբ)» (1977թ.), «Նադեժդա Պապայան» (1979թ.) և այլն: 1965թ. ստացել է արվեստաբանության թեկնածուի աստիճան, 1979թ.` պրոֆեսորի կոչում: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար