
Հարություն Մրմրյան
Պատմաբան, գրող

Դովլաթ Գարանֆիլյան
Գորգանկարիչ

Աշոտ Շայբոն
Արձակագիր

Բեն Բաղդիկյան
Գրող, լրագրող

Յուրի Երզնկյան
Կինոռեժիսոր

Անահիտ Աճեմյան
Ջութակահար

Աշոտ Ղազարյան
Ճարտարապետ

Վարդան Գրիգորյան
Պատմաբան

Անդրանիկ Զաքարյան
Ճարտարապետ

Ռիկ Կավանյան
Դերասան

Ժակելինա Սարխոշյան
Բալետի արտիստ

Արա Ասատուրյան
Պարուսույց

Արշալույս Հարությունյան
Դերասան, ռեժիսոր

Արման Խարազյան
Հաղորդավար
ԱՐՇԱԿ ԱԴԱՄՅԱՆ

22 ապրիլ, 1884 - 17 փետրվար, 1956
Ծնվել է Բաքվում: Եղել է գունավոր հեռուստատեսության, լուսահեռագրության առաջին գյուտարար, ինժեներ Հովհաննես Ադամյանի եղբայրը: 1904-06թթ դաշնամուրի և կոմպոզիցիայի դասերի է հաճախել Բեռլինի Շտերնի կոնսերվատորիայում: 1910թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1921-24թթ գլխավորել է Թբիլիսիի Հայարտունը (Հայ արվեստի տուն), իսկ 1924-26թթ եղել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նվագախմբի կանոնավոր գործունեության շնորհիվ Հայաստանում տարածվել և արմատավորվել է սիմֆոնիկ երաժշտությունը: 1926-36թթ եղել է Անդրկովկասյան կենտրոնական գործադիր խորհրդի գեղարվեստական խորհրդականը, 1936-43թթ` Լենինգրադի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտության բաժնի, ինչպես նաև Թատրոնի և երաժշտության ինստիտուտի դեկանը, 1944-49թթ` Հայաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ֆակուլտետի գիտքարտուղարը: Տարբեր տարիների գեղագիտություն է դասավանդել Երևանի բուհերում: 1950-56թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Հեղինակել է միջազգային ճանաչման արժանացած գեղագիտական ուսումնասիրություններ` «Գեղագիտական հայացքները միջնադարյան Հայաստանում» (1955թ., ռուսերեն) և այլն: 1945թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: