Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դերասան, տիկնիկավար

3 փետրվար, 1943 - 11 ապրիլ, 2021

Ծնվել է ՀՀ Էջմիածին քաղաքում: 1958-68թթ որպես դերասան, Էջմիածնի ժողովրդական թատրոնում խաղացել է մի շարք ներկայացումներում` «Գնացք» (Միտյա), «Ռազմահեղափոխական խորհուրդ» (Ժիգան), «Ձորի նահապետ Գոճա» (Մաթիա), «Ես, իմ հարսնացուն և...» (Ժան), «Մեռնող ֆլորա» (Տատասկ, ՀԹԸ մրցանակ), «Երկու տիրոջ ծառան» (Սիլվիո), «Հազարան բլբուլ» (Խարի): 1964-68թթ որպես գրաշար, աշխատել է ՀՀ ԳԱԱ Էջմիածնի տպարանում: 1973թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1958-68թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1968թ-ից աշխատել է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում` որպես տիկնիկավար-դերասան, ռեժիսոր: Խաղացել է ավելի քան 160 դրամատիկ և տիկնիկային դերեր բազմաթիվ ներկայացումներում` Հ.Թումանյանի «Շունն ու կատուն» (Քեռի քուչի), «Տերն ու ծառան» (Մինաս), «Ոսկու կարասը» (Համբո), «Անհաղթ աքլորը» (Աքլոր), Կ.Գոցցիի «Երեք նարինջ» (Տրուֆալդինո և Տարտալիա), Հ.Անդերսենի «Ոսկուց և Մարգարտից ավելի թանկ» (Հենրիխ, Զեֆիս), Օ.Հենրիի «Ջոնի և ավազակները» (Սեմ), Խ.Ռամմոյի «Օպերացիա. համեղ պատառիկ» (Գայլ, անտառապահ), Պ.Մարտիրոսյանի «Գիտության բանալին» (Ջադու պառավ), Ա.Խուշկինի «Ոսկե ձկնիկ» (Ծերուկ, Սկոմորոխ), Ն.Գերների «Ալադինի կախարդական լամպը» (Ալադին), Լ.Դվորսկիի «Ցատկոտող արքայադուստրը» (Արքայազն), Ն.Ապրիլովի «Երրորդը» (Մարկո), Վ.Շեքսպիրի «Սխալների կատակերգություն» (Դուքս), Ե.Մանարյանի «Երեք խոզուկ» (Գայլ) և այլն: 1971-94թթ Հայաստանի ազգային հեռուստատեսության «Հեքիաթն է կանչում» մանկական հաղորդման շունիկի մշտական դերակատարն է եղել: Հեղինակել է բազմաթիվ գրքեր` հիմնականում թատրոնի և նրա գործիչների մասին: Եղել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի քարտուղարը,  միջազգային փառատոների մրցանակակիր: Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, Երևան քաղաքի ոսկե զինանշանի և այլ մրցանակների: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2016թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար