ԱՐՇԱՎԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Օպերային երգիչ

10 հոկտեմբեր, 1929 - 12 դեկտեմբեր, 1987

Ծնվել է Երևանում: 1957թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Թամար Սելիք-Շահնազարյանի դասարանը: 1962-63թթ կատարելագործվել է Հռոմի «Սանտա Չեչիլիա» ակադեմիայում: 1955թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ: Ներկայացել է հետևյալ օպերաներում` Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Օնեգին), Ժ.Բիզեի «Կարմեն» (Էսկամիլիո), Ա.Ռուբինշտեյնի «Դև» (Դև), Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» (Ռենատո), «Ռիգոլետտո» (Ռիգոլետտո), «Տրավիատա» (Ժերմոն), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սոսի) և այլն: Ելույթներ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Բուլղարիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Կանադայում և այլուր: 1971թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1985թ-ից` պրոֆեսոր): 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար