
Նիկողայոս Արղության
Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան
Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Գեորգի Տուսուզով
Դերասան

Բեհբուտ Շելկովնիկով
Արվեստաբան

Գեորգի Սահակյան
Դերասան

Գեորգի Մինասյան
Երգիչ

Վահագն Գրիգորյան
Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Գաբրիել Մանուկյան - Գաբո
Գեղանկարիչ

Մարինե Պետրոսյան
Դերասանուհի

Աշոտ Մուրադյան
Լուսանկարիչ

Ժիրայր Դադասյան
Բեմադրիչ

Արտակ Հերիքյան
Հաղորդավար, լրագրող
ՊԵՏՐՈՍ ԶԱՐՈՅԱՆ

6 դեկտեմբեր, 1903 - 29 հունվար, 1986
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Պալաթ թաղամասի Խորենյան վարժարանում, հաճախել է Կեդրոնական վարժարան, որն ավարտել է 1922թ.: Այնուհետև մեկնել է Ֆրանսիա, մինչև 1934թ. բնակվել Մարսելում: Հետագայում բնակություն է հաստատել Փարիզում: 1962-64թթ դասախոսել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում: Սկսել է գրել 1918թ-ից, երբ նրա առաջին ստեղծագործությունները երևացել են Կ.Պոլսի «Նոր այգ» պարբերականում: Այնուհետև աշխատակցել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի` «Ապագա», «Անահիտ», «Զվարթնոց», «Պայքար», «Մենք»: Խմբագրել է «Նոր հավատք» (1924թ., Զարեհ Որբունու հետ), «Մշակույթ» (1935թ., Ա.Սեմայի հետ) «Լուսաբաց» (1938-39թթ, Զարեհ Որբունու հետ), «Հայ միտք» (1954-55թթ) պարբերականները: Լույս է ընծայել «Մեռնողները» (1928թ.) դրաման, «Ակսել Բակունց և իր «Սև ցելերի սերմնացանը» (1935թ.) գրականգիտական ուսումնասիրությունը, «Սև ու ճերմակ» (1941թ.) ժողովածուն: 1964թ. հրատարակել է «Մենք ալ հայրենիք ունենք» պիեսը, որը Հայոց Ցեղասպանության (1915թ.) 50-ամյակի առթիվ Բեյրութի Թեքեյան մշակութայնի միության հայատարարած մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է առաջին մրցանակի և տպագրվել Բեյրութում: Մահացել է Մարսելում, թաղված է Փարիզում: