Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ՍԵՐԳԵՅ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

11 փետրվար, 1937 - 16 հոկտեմբեր, 2003

Ծնվել է ՀՀ Իջևան քաղաքում: 1965թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի օպերատորական բաժինը: 1955-99թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատորի օգնական, ընթերակա, բեմադրող օպերատոր, բեմադրիչ: Որպես օպերատոր հանդես է եկել «Ավդոյի ավտոմեքենան» (1965թ.), «Եռանկյունին» (1967թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Ժայռ» (1974թ.), «Նահապետը » (1977թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.) գեղարվեստական, «Երգ երգոց» (1968թ.), «Պարի հրավեր» (1975թ., նաև` ռեժիսոր) վավերագրական և այլ ֆիլմերում: Որպես ռեժիսոր նկարահանել է «Գիքորը» (1982թ.), «Սպիտակ անուրջներ» (1984թ.), «Պատանդներ» (1991թ.) գեղարվեստական ֆիլմերը: 1987-ից եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղարը, 1992թ-ից` նախագահը: 1981թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, 2001թ-ից, միաժամանակ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (1991թ-ից` պրոֆեսոր): 1972թ. Թբիլիսիում, 1978թ. Երևանում արժանացել է Միութենական կինոփառատոնի «Լավագույն օպերատոր» մրցանակին, 1982թ. Տալլինում` 2-րդ մրցանակին: 1999-2003թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1975թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1977թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1987թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 1998թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: Մահացել է Երևանում: