
Արամ Սաթունց
Կոմպոզիտոր

Արարատ Բարսեղյան
Դրամատուրգ, թատերագետ

ԱնԺելա Շահնաբաթյան
Պարուհի

Էդուարդ Բաղդասարյան
Օպերային երգիչ

Լիպարիտ Սարգսյան
Բանաստեղծ, արձակագիր

Ֆրունզիկ Կիրակոսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Լավրենտ Վարդանյան
Գեղանկարիչ

Ֆլորա Մարտիրոսյան
Երգչուհի

Աբգար Ափինյան
Գրականագետ

Դավիթ Մուշեղյան
Կիթառահար

Արփի Ոսկանյան
Արձակագիր, բանաստեղծ

Կամո Սեյրանյան
Դուդուկահար

Նառա Վարդանյան
Արձակագիր

Ժիրայր Շահրիմանյան
Կոմպոզիտոր
ԼԵՎՈՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

3 դեկտեմբեր, 1864 - 21 փետրվար, 1919
Ծնվել է Ներքին Ագուլիսում: Նախնական կրթությունն ստացել է Վերին Ագուլիսի ուսումնարանում, որտեղ աշակերտել է Րաֆֆուն։ Այնուհետև սովորել է Թիֆլիսի գիմնազիայոմ։ 1890թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, պաշտոնվարել Բաքվի Հայոց մարդասիրական ընկերությունում։ Գրողի ստեղծագործությունը, որ ամփոփված է «Բանաստեղծություններ և պոեմներ» խորագրով ժողովածուներում (գիրք 1-2, 1899-1907թթ), կապված է անցյալի առաջավոր-դեմոկրատական գրականության ավանդույթների հետ։ Եղել է հայ գրականության մեջ դրամատիկական պոեմի սկզբնավորողը: Գործերից են` «Գալիլե և Միլտոն», «Փոթորիկ», «Դեպի վեր» (1902թ.), «Սասունցի Դավիթ և Մսրա Մելիք» (հրատարակված 1940թ.)։ Նրա պիեսները նկատելի դեր են կատարել հայ ռեալիստական-հոգեբանական դրամայի զարգացման գործում` «Նկարիչ Թաշճյան» (1903թ.), «Դոկտոր Երվանդ Բոշայան» (1900թ.), «Վերածնվածը» (1906թ.), «Մագդա» (1913թ.)։ 1892թ. լույս է տեսել «Տիգրանուհի» պատմադիցաբանական ողբերգությունը։ «Խորտակված կյանք» (1897թ.) վեպում ներկայացված է կապիտալիստական իրականության հետ անհատի բախումն ու կործանումը։ Զբաղվել է նաև թատերական և գրականագիտական հարցերով, գրել է «Ռուսահայ գրականության պատմություն» (1909-12թթ) աշխատությունը։ Մահացել է Թիֆլիսում։