
Գալուստ Խանենց
Բանաստեղծ

Արա Բաղդասարյան
Նկարիչ-գարֆիկ

Ռուզան Ալավերդյան
Ճարտարապետ

Վահան Քոչար
Լուսանկարիչ

Գուրգեն Խանջյան
Արձակագիր, դրամատուրգ

Ավետիք Ավետիսյան
Գեղանկարիչ

Գրիգոր Գյարդուշյան
Կինոռեժիսոր

Սամվել Երվինյան
Ջութակահար

Վիգեն Ավետիս
Քանդակագործ

Արտակ Ալեքսանյան
Հաղորդավար, լրագրող

Ռոման Բաբայան
Դերասան

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ
Նվագախումբ
ՕՆՆԻԿ ՉԻՖԹԵ-ՍԱՐԱՖ

26 հոկտեմբեր, 1874 - 11 հուլիս, 1932
Հովհաննես Աբիսողոմյան
Ծնվել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: Սովորել է Կ.Պոլսի Գատըգյուղի Արամյան դպրոցում, Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում: Նյութական անբարենպաստ պայմանների պատճառով վերջին դասարանից դուրս է եկել և աշխատել որպես վաճառատան գրագիր։ 1900թ. «Սուրհանդակ» թերթում տպագրել է գրական ակնարկներ «Նժդրակի հարվածներ» ընդհանուր վերնագրով։ Հաջորդ տարում հրավիրվել է աշխատակցելու Գրիգոր Զոհրապի և Արփիար Արփիարյանի խմբագրած «Մասիս» շաբաթաթերթին, որտեղ և տպագրվել են նրա առաջին «Ճերմակներով», «Մեծ «այո»-ն» և այլ նորավեպերը։ Վերջինս արժանացել է «Մասիսի» հայտարարած մրցանակաբաշխության երկրորդ մրցանակին։ 1900թ-ից տարբեր պարբերականներում հրատարակել է նաև քրոնիկներ, ուղեգրություններ, հոդվածներ, խորհրդածություն-աֆորիզմներ` «Մտքի կաթիլներ», «Ճակատագրային տռամներ», «Պզտիկ պատկերներ», «Գիւղական եւ պոլսական տեսարաններ», «Բարի եւ չարի խօսքեր», «Արեւելքի պատկերներ», «Սիրուած դէմքեր» և այլն: 1902-03թթ ճանապարհորդել է Եվրոպայում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զորակոչվել է բանակ և այս կերպ ազատվել գրչակից ընկերներին վիճակված զարհուրելի սպանդից։ Հետագայում փախել է բանակից և մինչ զինադադար ծպտված ապրել Կ.Պոլսում։ 1919թ. հիմնադրել է «Հայ միտք» շաբաթաթերթը: Մինչև 1922թ. բնակվել է Կ.Պոլսում, ապա քեմալական շարժման հաղթանակից հետո հայ որբերի հետ անցել է Հունաստան, պաշտոնավարել հունական Քորֆու որբանոցում։ 1923-32թթ աշխատել է որպես ուսուցիչ նախ Մարսելում, ապա՝ Ժնևում։ Եղել է Մարսելի ազգային վարժարանի տնօրենը: 1928թ. հաստատվել է Ժնևում: Գրողին ճանաչում է բերել «Միամիտի մը արկածները» (1908թ.) վեպը, որտեղ նկարագրված են հարուստ հայ երիտասարդի զեխ ու շվայտ կյանքը եվրոպական քաղաքներում, նրա բարոյական վերափոխումն ու վերադարձը հայրենի տուն: Կատարել է թարգմանություններ եվրոպական գրականությունից` Պ.Բուրժեի «Փիլիսոփային աշակերտը» վեպը (1901թ.) և այլն: Հանդես է եկել նաև Հովհաննես Ասպետ ծածկանունով: Ընտրվել է Տրապիզոնի Ազգային ժողովի երեսփոխան: Մահացել է Ժնևում: