Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԻԼՅԱ ԱՐԲԱՏՈՎ

Բալետի արտիստ, պարուսույց

6 մարտ, 1894 - 29 սեպտեմբեր, 1967

Եղիա Յաղուբյան

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է հայ ազգային բալետի հիմնադիրներից: 1916-21թթ սովորել է Թիֆլիսի Մ.Պերինիի բալետի ստուդիայում: 1922-38թթ եղել է Բաթումի, Թիֆլիսի, Տաշքենդի, Խարկովի, Կազանի, Ուֆայի, Բաքվի և այլ քաղաքների օպերայի և բալետի թատրոնների արտիստ, բալետմայստեր: 1938-58թթ (ընդմիջումներով) եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերը: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Խաչատրյանի «Երջանկություն» (Գաբո), Գլիերի «Կարմիր կակաչ» (Լի Շանֆու) և այլն: Բեմադրել է Ա.Խաչատրյանի «Երջանկություն», Բ.Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (երկուսն էլ` 1939թ.), «Խանդութ» (ըստ Ա.Սպենդիարյանի երաժշտության, 1945թ.), Գլիերի «Պղնձե հեծյալը» (1949թ.), Գ.Եղիազարյանի «Սևան» (1956թ.), Է.Հովհաննիսյանի «Մարմար» (1957թ., Զ.Մուրադյանի հետ) և այլ բալետներ: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: